ըլել ըտեղ: — Ասեցին. — Էս թաքավորի ախչիկը տալիս են մարթի, ուզընկան ա էկել։
— Ուզընկանը ո՞նց ա ուզըմ։
Ասըմ են. — Ախչըկա հ՚առաչին մի սինի կա, սինու մեչ մի խնձոր, էն ուզընկանը թե կարեցավ էն խնձորին նետով տալ, էն վախտը էտ ախչիկը նրանն ա. թե չէ՝ նրանը չի: Շատերը ըտենց գալիս են, չեն բաշարըմ, դարդակ էթըմ են։
Էս թաքավորի տղեն ասեց. — Ետեք[1] տենամ, ես կա՞րամ տալ։
Ետ քաշվեցին, ախչկա պատկերը տղին էրևաց, տղեն ուշաթափ էլավ, ընկավ գետին։ Ջուր բերին, ածեցին վրեն, տղին ուշկի բերին։ Տղեն վե կացավ կաննեց։ Նի՚լավ ձին, նետը առավ ձեռը։ Մտիկ արեց ախչկա հ՚առաչի խնձորին, նետով տալու հետ խնձորը թռավ՝ դիպավ ախչկա դոշին, տխչիկը ընդեղ ձեն տվուց ասեց. — Գնա՛, տղա, ով որ քու կոճակները դուս ածի և մեր ածի, նրան առնես։
Էտ տղեն թողուց էկավ: Էն հ՚ախպրի վրին, ինչ վեր են էկել, տեհավ որ հընգերներ չկա. դու մի ասիլ՝ հընգերները վեր են կացել, տեհել թաքավորի տղեն իրանց կշտին չի, ընկել են ման են գալի։ Էս տղեն տեհավ, որ տղեքը սարըմն են ման գալի, կանչեց. — Է՛կեք, է՛կեք։
Էկան կուշտը՝ դրան ղնամիշ արեցին[2]. — Ա՛յ քու տունը աստված շինի, առանց մեզ հ՚ո՞ւր իր գնացել. մենք մեռանք քեզ ման գալով, ա՜խր։
— Դե՛, — ասըմ ա, — իմ քունը չտարավ, ասեցի նի՚լնեմ ըստեղրանք մի քիչ ման գամ։ Ման գալած ժամանակը նի՚լա սարի գլուխը, տեհա, որ էն դիհը էլիաթ, շելլիկ կա, ավն ընկավ հ՚առաչս, դրա քամակիցն ընկա, գնացի նի մտա էտ էլիաթի մեչ, տեհա մի բոլուկ մարթիկ թոփ էլած են, հարցրի դրանց թե. «Էտ ի՞նչ բան ա» դրանք ինձ ասեցին. «Թաքավորի ախչիկն ա, ուզող ա էկել»։ Ետո ես ասեցի թե. «Էտ ո՞նց են ուզըմ»։ Ասեցին. «Թաքավորի ախչկա հ՚առաչը մի սինի կա դրած, մի հատ խնձոր միչին, ինչ մարթ էկավ ուզընկան, թե էն սինու միչի խնձորին նետով տվուց՝ էն ախչիկը նրանն ա, թե չկարացավ՝ դարդակ էլ կէթա»։ Ես ասեցի թե. «Ետե՛ք