տենամ ես կա՞րամ տալ», էտ մարթիկը ետ քաշվեցին, էտ ախչկա էրեսը տենալուն պես հ՚ուշկս գլխիցս գնաց, ետո էկան, թոփ էլան ինձ վրա, ջուր ածեցին, հ՚ուշկի բերին, վե կացա կայնեցի, նի՚լա ձին՝ նետս առա ձեռս, մտիկ արի խնձորին, նետով տալուն պես՝ առավ խնձորին, խնձորը դիպավ ախչկա դոշին։ Ախչիկը ձեն տվուց. «Գնա, — ասեց, — տղա՜, քե տենամ, ով որ քու կոճակներդ դուս ածի, մեր ածի, նրան արժանի ըլես»։ Բաց թողացի, էկա, ա՛խպերտինք։
Նոր ըտիանց քշեցին էկան պալատը, էտ ձին բաց թողուց, նի մտավ պալատը, հընգորտանցը բաց թողուց, նի մտավ իրա օթախը, ո՛չ խոսալ, ո՛չ ասիլ, ո՛չ էլ հաց ուտիլ, հենց ըտենց մնաց։ Հերը մերը հաց ղրկեցին՝ ետ ղրկեց, ինչ որ իրեն պետք էր ղրկեցին՝ ետ ղրկեց, բանի ձեռ չտվուց: Հերը, մերը մնացին շիվարած, թե էս տղեն խի՞ պըտի ըսենց ըլի։
Հերը մորը ասեց. Ա՛յ կնիկ, քու տղեն ա, բալքի մի խոստովանանք զրից ունի. ինձ չի ասըմ, բալքի քեզ ասի. գնա՛ խոսացրու, տենանք ի՞նչ ա ասըմ էտ տղեն։
Մերը գնաց խոսացրուց բան չխոսաց, հերը գնաց խոսացրուց՝ բան չխոսաց. էկան մարթ ու կնիկ մասլահաթ արին. — Կանչենք հ՚իրա հընգորտանցը, բալքի նրանք էթան խոսացնեն։
Կանչեցին հընգորտանցը. — Գնացեք տղին խոսացրեք, մտքի մեչ ա ընկել, իրան փչացնըմ ա, տենանք ի՞նչ ա դրա միտքը, ինչ ուզըմ ա՝ կատարենք։
Տղերքը գնացին խոսացրեցին՝ բան չխոսաց։ Էս տղերքը ետ դառան, դրան ղնամիշ արին. — Դու թաքավորի որթի, մենակ տղա, մարթ պակաս չի, մի ցավ չունես, դու ի՞նչ ասես, որ քու հերդ կատարի ոչ. թե հորդ ասըմ չես՝ մեզ ասա՛, մենք կէթանք, հորդ կասենք, ինչ որ ուզըմ ես՝ ասա՛։
Տղեն վե կալավ ասեց. — Մի բան էլ չեմ ուզըմ. մի՛ տեղ մի ախչիկ եմ տեհել, էս մեր ման էկած սարի քամակըմն ա. էն ախչիկն եմ ուզըմ, թե կուզի՝ իրան տղեն եմ, թե չի ուզիլ՝ ըսենց պըտի փչանամ՝ էթամ։
Էկան էտ ասեցին իրա հորը, հերը կանչեց մորը, ասեց. — Ա՛յ կնիկ, մեր տղեն ըտգամ ինչ միտք ա անըմ, կնիկ ա ուզըմ։
Մերը վե կալավ հորը ասեց. — Բա ի՞նչ ես ասըմ, ա՛յ մարթ։