Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Բա դուք ի՞նչ տեղ եք ծառայըմ։

Ասեցին․ — Մինս քյուլհանչի ա, մինս՝ համամչի։

Վե կալավ էտ էրկու ախպորը, էկավ խազեինի կուշտն, ասեց․ — Սրանց հախը տո՛ւր, ես տանըմ եմ սրանց։

Ասեց. — Սրանք քու ի՞նչն են, որ տանըմ ես։

Ասեց.— Սրանք իմ ախպերտինքն են։

Մենձ ախպերն ասեց. — Դու ո՞վ ես, որ մեր ախպերն ես։

Ասեց. — Ես Ալո-Դինոն եմ։ Վա՛յ, հողը ձեր գլխին. մեր թաքավորութունը թողել եք, էկել եք մինդ քյուլհանչի՛ եք դառել, մինդ էլ համամչի՞։

Ասեց. — Թե դու մեր ախպերն ես, ասա՛ տենեմ, մենք ը՞նչի ենք գնացել։

Ասեց. — Հազարան բլբուլի. էն ա ես բերել եմ։

Ասեց. — Ո՞րդի ա։

Ասեց. – Էն հալիվորի մոտին, էկե՛ք էթանք։

Տարավ ամենքին մի ձեռք թամուզ շոր առավ, հաքցրուց, վե կալավ, գնացին հալիվորի մոտ։

Գնացին, բարով տվին հալիվորին, ախպերտինքը տեհան, որ ըտի իրեք հարս կա կաննած։

Ասեց. — Ալո-Դինո, սրանք ո՞վ են։

Ալո-Դինոն ասեց. — Էս մինը, — ասեց, — Կարմիր դևի նշանածն ա, ա՛յ պռոշները կոտորել եմ, — հանեց շանց տվուց, — էս մինը քե՛զ։ Էս մինն էլ Սիպտակ դևի նշանածն ա, սրան էլ սըպանել, պռոշները կոտորել եմ, հրե՛ս, տեհեք։ Էս էլ միշնեկ ախպորս նշանածն ա։ Էս էլ Սև դևի նշանածն ա, էս էլ իմն ա։

Մենձ ախպերը նախանձվեց, ասեց. — Սիրունն ինքն ա վեր ունըմ, փիսը մեզ տալի։

Վե կալան Հազարան բլբուլը, նստեցին ձիերը, հ՚ամեն մարթ հ՚իրա նշանածին քաշեց հ՚իրա թարքը, քշեցին գնացին։

Շատ գնացին, քիչ, աստված գիտի, գնացին, ճամփին, մեշի մեչ մի ջրի ֆոր պատահեց։

Ըտի ասեցին թե. — Ո՞վ պըտի ջուր հանի, մեր ձիերն էլ են ծարավ, մենք էլ ենք ծարավ։

Միշնեկին ասեցին. — Դու նի մի՛տ ֆորը, — միշնեկը մտավ ոչ. մենձ ախպորն ասեցին. — Դու նի մի՛տ ֆորը։

Մինն էլ մտավ ոչ։