էկավ, գնաց էն պուճախը. դա տեղիցը վե կացավ, գնաց դռան տակիցը ավիլը բերուց, հենց որ մուկը դուս էկավ, որ գնար պըտեր էն պուճախը, ավլով տվուց՝ սըպանեց։ Ընչանք ախչկա գալը՝ իրեքը սըպանեց։ Վե կացավ, սինին վե բերուց պատիցը, իրեքն էլ դրուց էն սինու մեչը, դրուց ղրաղ։ Թաքավորի ախչիկը նեքսև էկավ, տղեն ասեց. — Հ՚արի, տես էս ինչ բան եմ սըպանել, իրեք հատ ջանավար եմ սըպանել։
Ախչիկն ասեց.— Բա խի՞ ես դրել էտ սինու մեչը։
— Այ քու տունը աստված շինի, սրանք ահագին ջանավարներ են, սրանք որ տանենք հորըդ շանց տանք, մենձ պարգև կունենանք։
Ախչիկն ասեց. — Ամոթ ա, ամո՛թ, տար դեն քցի։
Տղեն ասեց.— Չէ՜, ես կտանեմ թաքավորին շանց կտամ։
Ախչիկը գնաց դուռը, ասեց.— Ա՜յ հայ,— ասեց,— էն թավուր մարթը ես կորցնեմ, սրա քամակը էթամ, իրեք մուկ ա սըպանե՝ իրեք ջանավար ա շինըմ։ Ես պըտի էթամ նրան քթնեմ, սարումն ըլնի, քարըմն ըլնի, քոլումն ըլնի, ուզըմ ա սըպանվեմ, ուզըմ ա սաղ մնամ։
Ախչիկը ըտիան գնաց նի մտավ մեհտարխանեն[1], էս գլխիցը ձիանոնցը մտիկ տալով գնաց ընչար պուճախը. ձեռը տալուն մի ձի էլ ա տատանմիշ չէլավ. գնաց՝ պուճախըմը մի սև ձի կար, Արարստանու ձի, էն ձին լավ էլավ իրա հըմար, բերուց էտ ձին թամքեց, մեհտարի շորերը հաքավ, մզրախն առավ ձեռը, ձին դռնիցը դուս քաշեց, նի՚լավ ձին ու քշեց ճամփեն, կանչեց՝ աստված ու գնաց։
Էն տղեն թող իրա տեղի մեչը մնա։
Էտ օղլուշաղը գնաց, աստված գիտա՝ թե ինչդամ ճամփա գնաց, գնաց նի մտավ Դևստունի երկիրը. տեհավ որ մարթ-մաղաթ չկա, մտիկ տվուց Դևստունի թաքավորի պալատին, քշեց դըբա պալատը, արի տես, որ էս տղեն Դևստունը վերչացրել ա բոլորը, թե էգ, թե որց կտրել ա, մենակ մնացել ա ինքը միչին, արնի մեչը ինքը, ձին շաղախված, էկավ վեր էկավ Չար-֊հավուզի վրա, որ լվացվի, ձիուն լողացնի։ Մըն էլ մտիկ տվուց դըբա դարբազեն, տեհավ մի մարթ ա գալի։
- ↑ Ախոռ, (ծանոթ. բանահավաքի):