Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ա՜յ ջանըմ,— ասեց, — ես Դևստունը վերչացրել եմ, էլ մարթ չկա, էս ի՞նչ մարթ պըտի ըլի, գալիս ա դըբա ինձ, Վա՜յ թե,— ասեց,— սրանից ինձ վնաս գա.— Էլեդ նետը քցեց քամակը, նի՚լավ ձին. քշեց դըբա էտ մարթը։ Մխելի գնաց, մոտեցավ, հրեհա՜ իրա կնիկը։

Ասեց.— Ա՜յ ախչի, դու ո՞նց ըստեղ։

Ասեց.— Որտեղ դու, ես էլ ընդի, ապրենք միասին, մեռնենք միասին։

Ձիուցը վեր էկավ, գնացին Չար-հավուզի կողքը նստեցին։ Ախչիկը տեհավ, որ տղեն արնոտ, ձին արնոտ, թամքը արնոտ ա, ասեց.— Տղա՛, դու նստի դինջացի, բեզարած ես, ես ձիու թամքը կլվանամ, կթամըզացնեմ։

Տղեն նստեց, ախչիկը ձիանը լվաց, տարավ կապեց գոմըմը, խոտը դրուց առաչը, էկավ թամքերը լվաց, դրուց արևի դեմը, գնաց վիրևիցը բերուց՝ մի թեշթ, սապոն, սանդր, պղինձ, բերուց օջախ արուց, ջուրը տաքացրուց.— Դե, — ասեց,— տղա՛, շորերդ հանա՛, լվանամ։— Ինքը գնաց տղի կոճակները դուս ածեց, շորերը հանեց, տարավ լվաց, փռեց։

Ասեց.— Տղա՛, դե հ՚արի քեզ էլ լողացնեմ։

Տղեն ասեց.— դե՛ որ ըտենց ա, հ՚արի հ՚առաչ դու լեղացի, ետո ես։

Ախչիկը ասեց.— Չէ՛, հ՚առաչ դու լեղացի։

Տղեն ախչկա խոսքը չկոտրեց, հ՚ինքը լեղացավ, ասեց.— Ախչի, հ՚արի հըմի էլ դու լեղացի։

Ախչիկը շորերը հանեց, մտավ թեշթը, տղեն սկսեց լեղացնիլ, լեղացրեց, գլուխը սանդրեց, էն սանդրելու վախտը մազերիցը թախկուճ[1] դուս էկավ, էն թախկուճը տղեն փաթըթեց մատին, հանեց քցեց Չար-հավուզը։ Ետո դուս էկան, շորերը հաքան, հաքնելու վախտը ախչիկը տղի չափրաստները մեր քցեց։ Տղեն էլ հաքցրուց ախչկա շորերը։ Նի էլան վիրև, իրենց հըմար հաց պատրաստեցին, նստեցին կերան։

Վե կացան ման էկան, մտիկ տվին դես ու դեն՝ ընչանք էկավ իրիկվա քնելու վախտը։ Ախչիկը տեղ քցեց, էրկսով նի մտան մի տեղի մեչ, ախչիկը ձեռ մեկնեց էս տղին, տղեն վե կալավ, ասեց.—

  1. Սանրելիս դուրս եկած մազեր, ( ծանոթ. բանահավաքի)