Տղին հարցրին, ասեց. – Դվորը տանի՝ կէթամ:
— Դե՛, — ասեց պառավը, — ինձ հըմար մի նավ շինիլ տուր:
Շինիլ տվուց. պառավ կնկանը, իրա տղեն էլ, իրա պատրաստութունն էլ հետը[1]. Պառավն էլ նստեց նավը, տղի հետ գնաց:
Շատ գնաց, թիչ գնաց, դուս էկավ Դևստուն: Էտ նավը ծովի ղրաղին թողեց, էտ տղեն էլ հետը, ասեց. — Տղա՛, ընգամ կմնաս, ընչանք ես գամ:
Պառավը վե կացավ ու գնաց ընչար Դևստունի թաքավորի ամարաթի տակը, Ամարաթիցը մի ակուշկա մտիկ էր անըմ ծովին, դրա տակին վե ընկավ, ձեն էր տալի.
— Խանը՜մ, անճար եմ, անդամալուծ եմ, խղճացե՛ք ինձ:
Մի օր էս թաքավորի ախչիկը բերուց, ջուր վեր ածեց ակուշկովը, տեհավ մի պառավ կնկա ձեն ա գալի, բանի տեղ չդրուց, էտ պառավը պտըտվելով գնաց դարբազեն քթավ, մնաց ըտե նստած, իրիկունը թաքավորի տղեն որ էկավ, ընկավ դրա ոտը. — Աղա ջան, — ասեց. խեղճ եմ, հիվանդ եմ, խղճացեք:
Թաքավորի տղեն դրա ասածը բանի տեղ չդրուց, անց կացավ գնաց տուն: Իրան կնկանը վե կացրեց. — Թաքավորի ախչիկ, — ասեց, — գալիս, — ասեց, — դարբազի դռանը մի պառավ կնիկ կար, լաց էր ըլնըմ, մխկըտըմ էր, սիրտս շատ կսկծաց նրա հըմար. ի՞նչ կըլնի՝ նրա հըմար մխելի հաց տանես, ուտի:
Կնիկը վե կալավ, մարթին ասեց. – Դե՛ թող կորչի, նրանից մեզ վնաս կգա, էրես մի տալ:
— Ա՛յ տնաշեն, — ասեց. – նա ի՜նչ բան ա, որ նրանից մեզ վնաս գա, կըլի որ, – ասեց, — նա մեզ հարկավորվի, հաց ուտացնենք, պահենք, մեզ ծառայութուն կանի:
Կնիկը չլսեց. թաքավորի տղեն հաց, բան վե կալավ, տարավ տվուց էտ պառավին՝ կերավ:
Հ՚էքսի օրը ժրեց պառավը, էկավ նարդիվանը սրփեց, հա սրփեց, էն հ՚էքսի օրը բալկոնը սրփեց, ջուր բերուց: Թաքավորի տղեն կնկանն ասեց. — Տեհա՞ր, որ ասեցի պահենք, մեզ պետքը կգա:
Դե՛, — թաքավորի տղեն էր, ասեց. — Նանի, է՛լ դրսևը մնալ մի՛, հ՚արի նեքսև, օթախը:
- ↑ Նախադասությունը աղավաղված է, միտքը չի հասկացվում, (ծանոթ. կազմողի):