Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պառավը քաշովին էփեց, պրծավ, թաքավորի տղեն ասեց. — Բեր սուփրեն[1] փռի, օխտը հաց, օխտը բաժին կիրակուր բեր։

Ասեց. — Մենք հ՚իրեք ֆոքի ենք, մին էլ դավրիչը՝ չորս, էլ խի՞ ես օխտը բաժին ուզըմ։

Ասեց. — Ես ասըմ եմ բե՛ր՝ բեր: — Պառավը օխտը հացը, օխտը բաժինը բերուց, սուփրի վրին դրուց ջերկով:

Թաքավորի որթին ասեց. — Դավրի՛շ, կողքիդ ամանին մի տեր եմ ուզըմ քեզնից։

Դավրիշն ասեց. — Ես մի ջան եմ, էլ մարթ ոբդիա՞ն բերեմ։

Ասեց. — Գլուխդ կկտրեմ, պըտի բերես։

Դավրիշը տեհավ, որ ճար չկա՝ ձեռը տարավ ծոցը, խնձորը հանեց, ձեռով տվեց, տապակ արուց, միչիցը հանեց մի օղլուշաղ, դրուց հ՚իրա կողքի ամանի վրա։

Ետ դառավ, դավրիշի կնկանն ասեց. — Էտ կողքիդ ամանին քեզնից մի տեր եմ ուզըմ։

Դավրիշի կնիկը ասեց. — Ես ո՞րդիան բերեմ։

Ասեց. — Անկարելի ա, գլուխդ կկտրեմ։

Տեհավ ճար չկա՝ դավրիշի կնիկը ձեռը տարավ ծոցը՝ խնձորը հանեց, ձեռով տվուց, տապակ արուց, միչից մի ջահել տղա հանեց, դրուց էն ամանի վրա։

Դավրիշը տեհավ, գլուխը կախ քցեց, թաքավորի տղեն ասեց. — Պառավ, էս թաքավորի ախչկա կշտի բաժնին քեզանից մի տեր եմ ուզըմ։

— Ա՜յ, որթի, — ասեց պառավը, — դու գիտես, ես ինչ օրով եմ էկել ընկել ըստի, ես տեր ո՞րդիան բերեմ։

— Պառավ, — ասեց, — տենը՞մ ես էս թուրը, մի հետ կտամ, խոսալ մի՛, գնա՛ բեր։

Պառավը գնաց, էն տղի կռնիցը բռնեց ու բերուց, էտ ամանի վրին նստացրուց։

Էտ տղին որ պառավը բերուց՝ դավրիշը աշկը բանցրացրուց, մտիկ արուց էն տղին՝ թաքավորի ախչկանը, մտիկ արուց հ՚իրա կնկանը, գլուխը տարավ-բերուց։

Թաքավորի տղեն ասեց. — Դավրիշ, ինձ ի՞նչ շատ մտիկ ես

  1. Կամ դաստախուն, (ծանոթ. բանահավաքի)։