Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
12. ՏՂԱ ԴԱՐՁՈՂ ԱԽՉԻԿԸ

Ժամանակով կար չկար՝ մի պառավ կար. դրան ուներ մի ախչիկ. էտ ախչկանր բերուց տղի շորեր հաքցրուց, որ հարևանի տղեքանց հետ հաղ անի:

Օրվա մի օրը թաքավորի էրեխեն կորավ, էտ պառավի տղեն քթավ, բերուց տվուց պառավին ասեց.— Նա՛նի ջան, էս քորփա բալին քթել եմ, պահա:— Պառավը վե կալավ պահեց:

Թաքավորը ջառչի քցեց թե.— Ւմ էրեխեն կորել ա, ով քթել ա՝ բերի, ինչ ուզի՝ կտամ:

Էտ ձենը էկավ ընկավ պառավի հ՚անկաջը, իմաց արուց թաքավորին, թե էրեխեն իրա կշտին ա: Նազիրը նի էլավ Լյուլիզար ղսրախը. էկավ պառավի կուշտը, վե կալավ էրեխուն, որ տանի թաքավորին, պառավի տղեն էլ հետը գնաց, ճամփին Լյուլիզարը ասեց պառավի տղին. — Ախչի՛, թաքավորը որ ասի՝ ուզա՛ տամ, ինձ ուզա, էլ զատ ուզես ոչ:

Գնացին թաքավորի կուշտը, թաքավորը խտըտեց իրա կորած էրեխին, ետ դառավ պառավի ախչկան ասեց. — Ուզա՛, տամ:

Տղեն ասեց. — Թաքավորն ապրած կենա, ես քեզանից Լյուլիզարն եմ ուզըմ:

Թաքավորն ասեց. — Ւմ թաքավորութունը մի Լյուլիզարն էր, որ Լյուլիզարս տվի, ախչիկն էլ պըտի տամ քեզ:

Բերուց օխտն օր, օխտը քշեր հարսանիք արուց, ախչիկը տվուց էտ տղին: