Ժամանակով մի շատ մենձ սովդաքյար կար. էրկու հատ տղա ուներ, տղեքը ջահել ին, մենձը շատ խելոք էր, պուճուրը խելքից պակաս էր։ Սովդաքյարը մեռավ, համա շատ շատերին հացի տեր, չրազ էր արել։ Էտ սովդաքյարի ունեցածը ում ձեռն ընկավ՝ կերան, զատ չթողացին. կնիկը նեղութենի մեչ ընկավ, էթում էր, հաց կիտում[1], բերըմ տղեքանցը պահըմ։
Իմ միսը կտրողը հ՚առաչ լենութուն չտեհած ըլի, ետո նեղութուն։ Մի օր մերը հաց կիտելուց չարչարված էկավ տուն. — Օ՜ֆ, — ասեց,— էրնակ թե աստված իմ հոքին առնի, ըսդար տանջանք չի ըլի, որ ես տանջվըմ եմ:
Մենձ տղեն ասեց. — Մե՛ր, տվող աստվածը էլի կտա, հ՚առավոտենց վե կկենամ, կէթամ մի սովդաքյարի փեշ կբռնեմ, կէթամ, աստված մի կտոր հաց կտա։
Հ՚առավոտենց վե կացավ, մի ճոթ հաց կար սալումը՝ թրջեց, աղլխի մեջ դրուց, մեչքը կապեց ու գնաց, նի էլավ մի պուճուր կոնդի գլուխ՝ տեհավ ղաթրների զնկզնկոցը գալիս ա. նստեց, լաց էլավ։
— Հե՜յ վախ, — ասեց, — Իմ հերն էլ մի ժամանակ սովդաքյար էր։
Տեհավ մի սովդաքյար էկավ, բարև տվուց ու կաննեց, ասեց. — Տղա՛, ի՞նչ տղա ես։
- ↑ Մուրում, (ծանոթ. բանահավաքի):