Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոքին կորցնիլ չեմ։ Գիտե՞ս ինչե՜ր ա անըմ, ընլե՜ր ա անըմ:

— Նազի՛ր, ըստեղ հ՚արի, — ասեց թաքավորը, — կէթաս մի հատ ղութիկ շինել կտաս՝ մի մարթու բոյի, վե կունես, կգաս։

Նազիրը գնաց բերուց, դրուց օթախը, դուռը շինեց, բալնիքը բերուց, տվուց թաքավորին։

Հ՚առավոտենց լիսը բացվեց, վեզիրն էկավ, թաքավորն ասեց. — Ղութին վե կա՛լ, տար ախչկանս տուն, մազերիցը բռնա դի ղութու մեչ, վե կալ բեր։ Վազիրը գնաց թաքավորի ախչկան դրուց ղութու մեչ, ճվճվալով բերուց թաքավորի կուշտը։ Ղրկեց մի համբալ բերուց, ասեց. — Ա՛յ տղա, ա՛ռ թեզ մի ոսկի, էս ղութին տար քցա Սև ծովն ու հ՚արի։

Համբալը ղութին շալակեց, վե կալավ գնաց։ Հասավ ծովի ղրաղը, վե դրուց ղութին, ասեց. — Մի բան որ հ՚իրեք օրվա հախը առել եմ, ասսու փառքը շատ ըլի, գլուխս դնեմ ղութու վրին քնեմ, ետո կքցեմ ծովը, կէթամ տուն։ — Գլուխը դրուց ղութու վրա, տեհավ որ ղաթրի զանգակի ձեն ա գալի, վե կացավ նստեց: Ասեց. — Չըլի՛ իմ բերող սովդաքյարը ըլի, ամոթ ա իմ հըմար՝ վե կենամ, իմ փալանը պըհեմ: — Վե կացավ, հ՚իրա փալանը պըհեց, էկավ տեհավ՝ էկողը հ՚իրան բերող սովդաքյարն էր։

— Ա՛յ տղա, ըստի ի՞նչ ես անըմ։

— Ոտիդ մեռնեմ, մի քանի շահի[1] փող եմ աշխատել, ըստեղ նստել ի, որ ճամփին մարթ պատահի, տամ տանի հասցնի մորս, լավ էլավ որ դու պատահեցիր, առ էս մի քանի ոսկին, մըն էլ էս ղութին, անարատ տանես տաս մորս, ձեռ չտաս։

Սովդաքյարը դրուց ղաթրի բեռի մեչն ու քշեց գնաց, տարավ տվուց սովդաքյարի կնկանը։ Պառավը բաց արուց ղութիկը, տեհավ մի սիրուն ախչիկ, վե կացավ կաննեց։

— Ախչիկ ջա՛ն, ի՞նչ ախչիկ ես։

— Ես թաքավորի ախչիկն եմ, քու հարսը, ինձ առել ա քու տղեն, էս էրկու օրն էլ կգա։

Պառավը տարավ հ՚իրեն օթախները շանց տվուց, պատմեց թե հ՚առաչ հ՚իրանք մենձ սովդաքյար են էլել, հըմի կարոտութենի մեջ են, համա ասսով էլի կտենեն լավ օրեր:

  1. Պղնձի դրամ 5 կոպ. արժեքով, (ծանոթ. կազմողի):