Հարսն ասեց. — Նանի ջա՛ն, մի քանի ոսկի ունեմ, ա՛ռ տար խուրդա, ինձ հըմար մի ձեռք տղամարթի շոր առ, բեր։
Պառավը գնաց տղամարթի շոր առավ բերուց, հարսը հաքավ, մազերը կոլոլեց կոխեց փափախի մեչը, դառավ տղամարթ, դուս էկավ քաղաքի մեչ ման էկավ, ուստա, ֆահլա բռնեց, մի ձեռք լավ տներ շինեց, հ՚ամեն բան հազրեց, նստեց, ապրեց։
Օրվա մի օրը անխելք ախպերը մտածեց, թե իմ ախպերը պըտի գար՝ չէկավ, հլա էս ա ինձ հըմար ա ղրկել էտ ախչիկը, էթամ կշտին քնեմ։
Գնաց մտավ օթախը, ասեց. — Բարի հ՚իրիկուն, ախչի։
— Ասսու բարին, ախպեր ջա՛ն, — ասեց հարսն ու տեղիցը կաննեց։
— Գիտե՞ս ինչ կա, ախպորիցս գիր ա էկել, որ էտ ախչիկը քեզ հըմար ի ղրկել, քշերը կշտին կքնես, ցերեկը կէթաս քու բանիդ։
— Ամո՛թ ա, ախպեր ջա՛ն, ամո՛թ ա, իմ ախպերն ես, ամո՛թ ա:
Իլլաճը կտրվեց հարսի, տեհավ որ միտքը ուրիշ ա, կռնիցը բռնեց, քաշեց դըբա բալկոնը, տեհավ բաց չի թողնըմ, վե կալավ ու քցեց նարդըվանի տակը։ Տղեն որ օյանմիշ էլավ՝ տեհավ որ արնի մեչը մկրտվել, քիթ, պռունգ ջարթվել ա։
Գնաց հ՚էրես-մերեսը լվաց, գնաց մորը ասեց. — Ա՛յ մեր, մի գիր եմ ստացել ախպորիցս, շատ նեղըմը հիվանդ ա, ինձ փող տուր՝ էթամ հասնեմ ախպորս, տենեմ մեռել ա՝ թաղեմ, սաղ ա՝ բերեմ։
Մերը հանեց փող տվուց, նի էլավ ձին գնաց։ Հասավ էտ քաղաքը, հարց ու փորց արեց, քթավ ախպորը։
— Ա՛յ տղա, խի՞ ես էկել. խեր ըլի, ի՞նչ խաբար ա։
— Խերն էլ գլխովդ դիպչի, շառն էլ:
— Ի՞նչ ա ըլել, ա՛յ տղա։
— Էլ ի՞նչ պըտի ըլի, մեր հոր անըմը կորավ. յա գնա էն ղախպին սըպանա՝ ազատվենք, յա դուս արա։ Ընդար լրփութուն ա արել, որ տներ ա շինել, փող կիտել, զարթարանք առել: Ջհանդամ, մեր տների տեղը շինած չըլներ, էլի ցավ չէր։
Տղեն ետո իմացել էր, որ էտ ղութու մեչ թաքավորի ախչըկանն ին դրել, տվին իրան, որ տանի ջուր քցի։ Ախպերը որ ընենց խոսաց հավատաց. ախպորը թողուց ըտեղ, խանչալն առավ, էկավ։ Ձմեռ էլ ժամանակ էր, ձինն էկել գետինը ծածկել էր։ Էկավ տեհավ,