Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ հ՚իրենց տան տեղը ընենց մի տուն կա, որ թաքավորի պալատ ըլեր կասես: Ձիուցր վեր էկավ, ձին կապեց դրսև, հ՚ինքը նի էլավ վիրև: Դուռը բաց արուց, նի մտավ ախչկա կուշտը, ասեց. — Լի՛րփ, անզգամ, ընչանք ե՜փ լրփութուն անես, հորդ անըմը խայտառակեցիր, էկար ըստեղ իմ հոր անըմն էլ խայտառակե՜ս:

Խանչալը խրեց էս կողքին, էն կողքին, մազերիցը բռնեց բալկոնից քցեց ներքև, վեր էկավ, ձին նի էլավ՝ գնաց։ Ախչիկը մնաց ըտեղ, ձնի վրա արնաքամ էլած։

Դու մի ասիլ մի սովդաքյարի կնիկ մեռել ա՝ կնկա ա ման գալի ղզղուն. տեհավ մի ախչիկ, ձնի վրա ընկած, կիսամահ էլած։

— Տղե՛ք, – ասեց, — կաննեցրե՛ք բեռները։

Բերուց էտ ախչկա արընները սրփեց, բամբակի մեչ դրուց, բարցեց ղաթրին, գնաց։ Տարավ մի թաքավորանիստ քաղաք, հարցրուց թե. – Ըստեղ լավ Լոխման կա՞:

Ասեցին. — Կա:

Կանչել տվուց, էտ յարեքը տասն օրվա մեչ լավացրուց: Էկավ ամառը, էրկու չադիր տվուց, մինը հ՚ինքն էր նստըմ, մինը թաքավորի ախչիկը։

Մի քշեր միտքը փոխվեց, ասեց.— Քսան բեռը հում աբրշըմ ծախեցի տվի Լոխմանին՝ անջաղ դրա յարեքը սաղացրի, էթամ կուշտը. թուշն էլ ա պաչեմ՝ սիրտս էլ ա հովանա։

Նի մտավ չադիրը։

— Հը՛, ա՛յ տղա, խի՞ ես էկել, խե՛ր ըլի, ի՞նչ ա պատահել։

— Ըսկի՛, էկել եմ մի քիչ քեֆ անենք։

— Ամո՛թ քեզ հըմար, մարթ էլ իրա վարձքը կտա՞ գեննովը, ամո՛թ քեզ հըմար. հըմի կէթանք ձեր տունը, կպսակվենք, կըլնենք մարթ ու կնիկ։

Սովդաքյարը ամանչեց, ետ դառավ էկավ իրա չադիրը։

Լիսը բաց էլավ, թաքավորի ախչիկը վե կացավ գնաց դըբա ծովի ղրաղը, որ հ՚էրեսը լվանա։ Մի գյամչի ապրանքը թափել էր. պըտի ետ դառնար։

— Ա՛յ տղա, — ասեց, — որ հետդ գամ, կտանե՞ս ինձ։

— Խի՞ չեմ տանիլ, ուրախութունով։ Ա՛յ ասսու աչողութուն, ա՛յ ասսու աչողութուն, աստված որ տա՝ հ՚իրա ոտովը կգա։

Ախչիկը նի էլավ գյամին, գնացին։ Համա ի՜նչ թավուր ա քշըմ գյամին, դու պրծա՜ր։