Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյամին կապեցին, վեր էկան: Թաքավորի ախչիկն հ՚առաչ ընկավ՝ գնացին: Գնացին տեհան, որ մեշի մեչտեղը մի ձեռք տուն կա, նի մտան որ հրե՛ս՝ քառասուն ձեռք յորղան-դոշակ ա քցած, ախչկերանց հրամայեց, ու տունն ավլեն, ջրջրհանեն, յորղան-դոշակը վերնեն թափ տան, էլեդ քցեն: Սարքեցին, հ՚ամեն մեկը մի յորղան-դոշակի վրա նստեցին, ինքն էլ նստեց հ՚ամենալավ յորղան–դոշակի վրա: Մութն ընկավ. քառսուն հարամի նի մտան, տեհան քառսուն ախչիկ քառսուն յորղան-դոշակի վրա նստած, սուփրեն քցած՝ հազրած: Արմացան-զարմացան: Որ աստված տա՝ ըսենց կտա: Վրա պրծան ախչկերանցը:

Թաքավորի ախչիկն ասեց. — Ձեր հարամբաշին ո՞րըդ եք. հ՚առաչ եկեք:

Հ՚առաչ էկավ հարամբաշին, ասեց. — Ի՞նչ կա, սիրունիկ ջա՛ն:

Թաքավորի ախչիկն ասեց. – Դուք էս ի՞նչ շուռա մարթ եք, մենք ծովեղեն ախչիկ ենք, էկել ենք ձեզ առնելու, հ՚էքուց քշերով վի կկենաք, էրկու ձիավոր կղրկես քաղաք հ՚ամեն բան կբերի, հարսանիք կանենք, հ՚ամեն մեկս մեկիդ հետ կպսակվենք, կըլնենք մարթ ու կնիկ, կարքին կապրենք։

Հարամբաշին տեհավ, որ խելոք ա խոսըմ, ասեց. — Հ՚ամեն մարթ հ՚իրա յափընջին վեր ունի, էթա ձիու կշտին քնի, ես էլ եմ գալի։

Հարամիքը հ՚իրանց յափընջիքը վե կալան դուս էկան, ախչկերքը դուռը եննուց շինեցին, հ՚արխեին թեք ընկան քնեցին։

Հ՚առավոտը շատ թեզ վե կացրուց թաքավորի ախչիկը. — Դե թե՛զ տուն ու դուռ թամղացրեք, հ՚ամեն բան սարքեցեք, որ է՛սա կգան։

Հարամբաշին էրկու հարամի ղրկեց քաղաք, հ՚ամեն բան, բոլ գինի բերել տվուց։ Սուփրեն քցեցին, հ՚ամեն հարամի մի ախչկա կշտին նստեց։ Թաքավորի ախչիկն էկավ հարամբաշու կշտին, նստեց, սկսեցին ուտել-խմելը։ Եփ որ գլխները մի քիչ տաքացան, թաքավորի ախչիկը վե կալավ տասնէրկու ստաքան՝ դրուց մի բոդնոցի մեչ, գինի ածեց, տվուց հարամբաշուն, ասեց. — Դե՛, խմեցե՛ք էս իմ սիպտակ ծծերի խալի հըմար։ — Ասեց ու ծծերը շանց տվուց ու ծածկեց։ Հարամիքը գժվածի պես տասներկու ստաքան հ՚ամեն մինը խմեցին։