Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաքավորի ախչիկը էլի տասներկու ստաքան լցրուց տվուց հարամբաշուն, ասեց. — Էս էլ իմ քառսուն հուսանի մազերի խաթեր խմեցե՛ք, — ասեց ու հուսերը բաց արուց։

Հարամըքանց խելքը գնաց, խմեցին, վեր ընկան։

Թաքավորի ախչիկն ասեց. — Դե՛, ախչըկերք, հ՚ամեն մարթ հ՚իրա մարթի շորերը հանի՝ հ՚ինքը հաքնի։ — Հ՚ինքն էլ հանեց հարամբաշու շորերը՝ հաքավ, հ՚ինքն էլ հ՚իրա շորերը հարամու կողքին դրուց:

— Դե, — ասեց, — վե՛ր կացեք, էթանք։ — Գնացին ձիերը քաշեցին, նի՚լան ու գնացին:

Գնացին հասան մի քաղաք։ Տեհան քաղաքը շատ խառնված ա: Ասեցին. — Էս ի՞նչ ա էլել։

— Բա՛ չես ասի, — ասեց օդաբաշին, — մեր թաքավորը մեռել ա, թաքավորական ղուշը քցըմ են, ում գլխին վեր էկավ նա կըլի թաքավոր։

Մեկ էլ տեհավ, էդ ղուշը էկավ հ՚իրա՝ ախչկա գլխին վեր էկավ:

Ժողովուրթը մնացին զարմացած, ասեցին. — Մենք օտարական թաքավոր չենք սիրում, թազա քցեցեք ղուշը։

Ախչկանը տարան մի օթախի մեչ պահեցին, ղուշը մըն էլ քցեցին։ Ղուշն էկավ, բուխարու երթկովը մտավ էլի էտ ախչկա գլխին վեր էկավ։

Ժողովուրթը մաթալ մնաց, ասեցին, որ. — Մեր թաքավորը սա ա, որ սա ա։ — Հանձնեցին թախտը հ՚իրան։

Թաքավորի ախչիկը դուս էկավ, տեհավ որ քաղաքը շատ անկարք քաղաք ա, բերուց կարքեր դրուց՝ ընենց որ մարթ չէր կարալ եռալ, օրական տասը մարթ տարաղաջի էր քաշըմ[1]։ Հ՚իրա նազիր–վազիրը բիրաղի դուս արուց, հ՚իրա կշտի ախչկերանցը դրուց, որ հ՚իրա սեկրետը[2] մարթ չիմանա։ Ետո դուս էկավ ման գալու, տեհավ քաղաքի գլխին մի շատ լավ հ՚ախպուր կա, բերուց հ՚իր շիքիլը, ախչկա շորերով, քաշել տվուց, դրուց հ՚ախպրի կուշտը, մի հատ էլ ղարավուլ դրուց, որ ով որ գա ըտեղ ջուր խմի, տենի էտ պատկերը, «ա՜խ» քաշի՝ բռնեն բերեն հ՚իրա կուշտը:

Մի քանի օրից ետը մի մարդ ու կնիկ էկան նստեցին, էտ հ՚ախպրի

  1. Կախում էր, (ծանոթ. բանահավաքի):
  2. Գաղտնիքը, (ծանոթ. բանահավաքի):