գլխին, ջուր խմեցին, դինջացան, դինջացան, տեհան էտ պատկերը, «ա՜խ» քաշեցին, լաց էլան։ Ղարավուլը դրանց բռնեց բերուց թաքավորի կուշտը:
Թաքավորը դրանց տեհավ՝ հ՚աշկերը լքցվեց, գնաց էն օթախը, ասեց. — Տարեք էտ մարթկանց կարքին պհեցեք:
Էտ մարթիկը ուրախ էլան, կնիկն ասեց. — Գլուխ քա՛ր, հ՚ամեն օր կէթամ էտ պատկերը կըտենեմ, կմխիթարվեմ:
Մի էրկու օր հ՚անց կացավ՝ մի ջահել տղա էկավ էլի էտ հ՚ախպրի կուշտը, ջուր խմեց, տեհավ պատկերը, «ա՜խ» քաշեց: Ղարավուլը դրան էլ բռնեց, բերուց թաքավորի կուշտը: Թաքավորը հրամայեց, որ դրան էլ մի լավ օթախ տան:
Օրերի մի օրը մի սովդաքյար էկավ, էլի «ա՜խ» քաշեց, դրան էլ բռնեցին, բերին թաքավորի կուշտը, դրան էլ մի օթախ տվին՝ կացավ։
Շատ չքաշեց մի գյամչի էկավ, էլի «ախ» քաշեց, բռնեցին բերին թաքավորի կուշտը։ Դրան էլ մի օթախ տվին։
Էկավ Կայեն թաքավորը, տեհավ պատկերը, ասեց. — Էս լավ էլավ, քթա իմ կորուստը:
Սրան էլ տարան դրին մի օթախի մեչ:
Մի վախտ էլ հ՚անց կացավ՝ մի հարամբաշի էկավ, ջուր խմեց, տեհավ էտ պատկերը, ասեց. — Ա՜խ, մի քթնեմ դրան՝ ծծերը կոտորեմ, իմ ջանը դինջանա:
Դրան էլ տարան թաքավորի կուշտը։
Թաքավորը հրամայեց, որ իժդար որ բանական ու անբան կա՝ գա, որ թաքավորը մենձ վճիռ ունի։
Աշխարքն էկավ թոփ էլավ:
Բերուց բռնված մարթկանց սրով կաննացրուց։ Հ՚ինքը կարմիր շորերը հաքավ, թագը դրուց գլխին, գավազանն առավ ձեռը էկավ թախտի վրա բազմեց, ասեց. — Ղասաբը, միլչին[1] գա կշտիս կաննի։ — Էկան կաննեցին:
Թաքավորը կանչեց էն մարթ ու կնկանն, ասեց. — Ասեք տենեմ, դուք խի՞ «ա՜խ» քաշեցիք՝ եփ որ հ՚ախպրի գլխի ախչկա պատկերը տեհաք։
— Թաքավորն ապրած կենա, — ասեց մարթը, — ինձ ըսենց մի
- ↑ Աչք հանող, (ծանոթ. բանահավաքի):