Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լա՚՛վ,— ասեց,— էթանք տուն, ե՛ննա։

Ասեց.— Հա՛, կգաս տուն, կտենաս:

Էհ, վե կացան դրանք գնացին մուխսու տունը: Գնացին տուն, մուխսին մտավ նեքսև, տեհավ կնիկը մի մենձ պատրաստութուն ա տեհել: Նստեցին, կերան խմին ըտեղ։ Էտ վախտը էն տղեքը տվին շուշեքը ջարթին: Պուճուր ախպերը դուս էկավ դուռը, ուշունց տվեց ըտրանց, էկավ նեքսև, ասեց.— Հը՛, ախպեր, տեհա՞ր, իմ ասածներս արթարացավ։

Մուխսին ասեց.— Դե որ ըտենց ա, վե կալ կնկանս տար մի մեշի միչի, ընչար ծծերը ֆորա, թող ըստիան հետը բաց մնա, թո՛ղ արի:

Պուճուր ախպերը վե կալավ հարսին, տարավ մի մեշի միչին ծծերից հետը ֆորեց, ետ դառավ:

Հարսը անըծեց տեքորը, ասեց.— Քե՛զ տենամ, քթոցով տանե՜ն դուռը, բերեն:

Տեքրը տուն հասնելուն պես կոնդացավ, ըստուց դենը մուխսին քթոցով տանըմ էր տուն ու բերըմ:

Օրերի մի օրը թաքավորի տղեն ու վեզիրը էկան ըտեղ ման գալու. էկան, թաքավորի տղեն ձին քշեց, բիրդան ձին հուրթլամիշ էլավ, ետ դառավ:

Թաքավորի տղեն վեզրին ասեց.— Վեզի՛ր, տես ըտեղ ի՞նչ կա, որ ձին ըսենց հուրթլամիշ էլավ, ետ դառավ:

Վեզիրը ձին քշեց, գնաց տեհավ, հրետ մի ախչիկ ըտեղ ֆորած:

Ետ դառավ թաքավորի տղին ասեց.— Թաքավորի տղա՛, ըստեղ մի ախչիկ կա ֆորած:

Թաքավորի տղեն էկավ տեհավ, որ մի ախչիկ ֆորած ա, ավետարանը առաչը դրած հա՛մ կարթում ա, հա՛մ լալիս ա, հա՛մ ծիծաղըմ:

— Տեր աստվա՛ծ,— ասեց,— ախչի՛, դու ի՞նչ ախչիկ ես:

— Է՜,— ասեց,— թաքավորի որթի, ախչիկ եմ էլի, բերել են ըստեղ ֆորել են։

— Ախչի՛,— ասեց,— ես պըտի քեզ հանեմ, տանեմ մեր տունը:

Ասեց.— Թաքավորի որթի, թե կտանես ինձ քուր դեին կպահես՝ տար, թե քեզ հըմար կնիկ պըտի տանես, մի՛ տանի։

Ասեց.— Ա՛յ ախչիկ, ասսու մոտ ախտ ու շառթ եմ անըմ, որ ոնց որ մենք մի մորից էլած քիր ու ախպեր ըլնենք։