Թաքավորը ասըմ ա. — Պատժա՛, ոնց որ դու գիտաս։
Հարսը ասըմ ա, — Բերեք սրան տարաղաշ հանենք, խեղտենք։
Խելոք մարթիկ հավաքվըմ են, ասըմ են. — Թաքավորի դռանը թաքավորի արին թափիլ չեն, վե կալեք տարեք հ՚ուրիշ տեղ, ինչ կուզեք արեք:
Բերըմ են էտ ախչկանը տալիս են էրկու ջանլաթի, որ տանեն սըպանեն:
Դրանք վեր են ունըմ տանըմ են մի մեշի մեչ, մի հ՚ախպուր ա պատահըմ, տանըմ են էտ հ՚ախպրի ղրաղին, ասըմ են,— էլ չմորթենք, ոնները ծնկից ներքև կտրենք, շորերը արնոտ անենք տանենք:
Ըտենց էլ անըմ են: Որ էթըմ են տուն, ասըմ են. — Տարանք մորթեցինք, էս էլ շորերը արնոտ բերել ենք:
Թող դրանք ըտեղ մնան:
Մի թաքավորի տղա՝ անըմը Ասլան, ավ անելիս ա ըլըմ, գալիս ա տենըմ, որ ըտեղ մի ախչիկ վեր ընկած ա, ասըմ ա. — Էս ի՞նչ սիրուն ախչիկ ա, յարաբ սա ինձ կա՞ռնի՝ ես սրան առնեմ: Ասսու տակին ուխտ ըլի, ես սրան առնեմ, ինչ ուզըմ ա ըլի, կոնդ կըլի, ինչ կըլի՝ կըլի։
Ախչիկը քնած ա ըլըմ, վեր ա կացնըմ, ասըմ ա.— Ախչի, դու ի՞նչ ախչիկ ես, մարթ ունե՞ս, տեր ունե՞ս, ի՞նչ ես։
Ախչիկն ասըմ ա. — Զատ չունեմ, ի՞նչ ես ասըմ, ա՛յ տղա։
Ասըմ ա. — Որ ոչինչ չունես, ես քեզ կառնեմ, դու էլ ինձ կառնե՞ս:
Ասըմ ա. — Ա՜յ տղա, դու ինձ չես առնի, իմ ցավիցը հեռացի:
Ասըմ ա. — Ասսու տակին ուխտ եմ դրե, որ քեզ առնեմ, միամիտ կաց:
Ասըմ ա. — Որ ինձ պըտի առնես, իմ ոնները կտրած ա։
— Ւնչ որ ըլի, ինձ ղաբուլ ա։
Ասըմ ա. — Որ ղաբուլ ա, հրես կտրած ոններս, վե կալ, ուր կտանես ինձ՝ տար։
Տղեն վեր ա ունըմ ախչկանը, դնըմ ձիու թամքին, ոնները կապըմ կողքերից, տանըմ: Որ մոտենըմ են քաղաքին, հ՚աշկալուսեք ա ղրկըմ իրա հորը, թե՝ հ՚աշկդ լիս, ես կնիկ առա, բերըմ եմ։ Հերը իշխաններով էկավ աղաքը, տարավ տուն։ Գնաց իրա տեղը նստեց։