Մի իրեք օր, չորս օր անց կացավ՝ թաքավորն ու թաքուհին ասեցին. — Էթանք մեր հարսին տենանք:
Գալիս են հարսին տենըմ են, հարսը անջախ չոքերի վրա մի քիչ կաննըմ ա, ետև դրանք ընծա են տալի հարսին։
Թաքավորն էլ, թաքուհին էլ շատ նեղացած դուս են ըլնըմ, ասըմ են. — Դա խի՞ ոտի վրա չկաննեց, մեզ լայեղ չարո՞ւց:
Կանչըմ են Ասլանին, ասըմ են. — Ասլան, էտ ի՞նչ թավուր կնիկ ես առել, որ մենք էկանք, վե չկացավ մեր հ՚առաչին:
Ասըմ ա. — Թաքավոր, թաքուհի, նեղանալ մեք, դրան ոններ չունի։
— Խի՞ իր առնըմ, ոը ոններ չուներ։
— Ոնները չտեսած ըխտադրվեցի, որ դրան առնեմ։
— Էհ, շատ լավ ա, որթի. որ քեզ ձեռք ա տալի՝ մեզ էլ ձեռք կտա։
Պահեց մի տարի ժամանակ, մի թաքավոր էկավ դրա վրա կըռվելու։ Ասլանը զորքը վե կալավ գնաց։ Աչողութան լուրը ամեն օր գալիս էր:
Էկավ թամամեց իննը ամիսը, իննը օրը, իննը սըհաթը, իննը հ՚րոպպեն, էտ ախչիկը բերուց էրկու հատ տղա. կնքեցին, մընի անումը դրին Խուրշուդ, մընինը դրին Ջումշուդ:
Էտ թող ըտի կաննի։
Սալբղ տանք ո՞ւմից՝ թաքավորի հարսիցը, որ իր էրեխեն սըպանել էր։
Ասեց. — Ըսենց չէլավ, ջանլաթների ասածին չեմ հավատա, մի հնարք անեմ, տենամ սըպանե՞լ են, թե սուտ ա։
Գնաց օխտը ճամփի մեջտեղը մի խեյրաթխանա շինեց, էկողին տարավ նեքսև։ Խոսացնըմ էր էտ մարթկանցը, հարցնըմ էր, դրանց ջիբերը ման էր գալի, որ իմանա, թե էտ ախչիկը սա՞ղ ա, թե վերչացել ա։
Ետով Ասլան թաքավորի հերը գրեց հ՚աշկալիսեք Ասլանին.– «Ասլան, հ՚աջկդ լիս ըլի, քու կնիկն ազատվել ա, էրկու տղա ա բերել, մընի անըմը՝ Խուրշուդ, մընինը՝ Ջումշուդ»։ Նամակը տալիս են մի մարթի, որ տանի Ասլանին։ Էթըմ ա էտ հարսի շինած խեյրաթխանին թուջ ըլըմ, դրան կանչըմ են նեքսև, ուտացնըմ, խմացնըմ, հարփացնըմ,