ջիբիցը գիրը հանըմ. կարթըմ են, հարսն իմանըմ ա որ էտ ախչիկն ա՝ որ սաղ ա։
Էտ նամակը ճղըմ ա, թազա գրըմ ա. «Ասլան, ո՛չ դու ըլես, ո՛չ քու բերած կնիկը, էտ ղանջըղը, էտ անզգամը բերել ես քցել մեր կուշտը, մեզ խայտառակ արուց երկրի մեջը, ցռթել ա՝ էրկու շան թուլա ա բերել»։ Դնըմ են թուխտ տանողի ջեբը։ Թուխտ տանողը զարթնըմ ա, վեր ա կենըմ, ընկնըմ ճամփեն. տանըմ ա թուխտը տալի Ասլանին։ Ասլանը կարթըմ ա, լաց ա ըլըմ. գրըմ ա պատասխանը, «Բան չկա, պահեք ընչանք ես գամ»։
Թուխտ տանողը նամակը վեր ա ունըմ, ետ ա դառնըմ, գալի էլի են խեյրաթխանեն, էլի դրան տանըմ են նեքսև, խմացնըմ, ջեբը ման գալի, թուխտը հանըմ, տենըմ են, որ ասել ա. «Պահեք ընչանք ես գամ», հարսը մտածըմ ա. «»Ա՜յ հա՜յ, որ գա, բան չի անիլ, կպահի էտ կնկանը, ետո իմ արած բանը արշա կընկնի[1]: Նամակը ճղըմ ա. թազա գրըմ ա. «Թաքավո՛ր, ես դրանից խաբար չեմ, ես դրա կուշտը հըլա չեմ գնացել, էտ շան թուլեքը խի՞ ա բերել. քանի ես էկել չեմ, թեզ դրան կորցնես»:
Վեր ա կենըմ քնած տեղիցը թուխտ տանողը, ընկնըմ ա ճամփեն էթըմ, թուխտը տանըմ ա տալի թաքավորին, թաքավորը կարթըմ ա՝ լաց ա ըլըմ. — Վայ,— ասըմ ա,— ես ի՜նչ ի գրե, ինչ ա պատասխանել։
Վեր ա ունըմ լաց ըլելով ասըմ ա. – Տարեք էտ հարսին էրեխեքը հետը քցեք ծովը, թող կորչի:
Տանըմ են ծովի ղրաղը, մի պուճուր դագա[2] ա ըլըմ, դնըմ են դրա մեչ, բաց են թողըմ, գալի, ասըմ են. «Տարանք, քցեցինք ծովը»։
Էտ հարսը մնըմ ա ըտեղ, գեղացու տղեքը մենձանըմ են տարով, դրա տղեքը մենձանըմ են օրով. իրեք տարեկան որ դառնըմ են, մենձ մարթի խելք են ունենըմ։ Մերը էրկու հատ ասեղ կռացնըմ ա՝ շինըմ չանգալ. տալիս ա տղերանց, տղեքը էթըմ են չանգալ քցըմ, ձուկը կալնըմ, բերըմ են ուտըմ։
Մին օր չանգալ քցելուս մի շատ սիրուն ձուկն ա ընկնըմ Խուրշուդի չանգալին, պաչըմ ա ձկանը, քցըմ ա ծովը, ասըմ ա.— Էնքան նախշուն ձուկը մին օր պետքը կգա մեզ: