Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ խոսվածքի միչին թաքավորի նազիրն ու վազիրն էկան։

— Հա՛,– ասեցին,– ուստա, կարե՞լ ես։

Ուստեն վախեցավ, ջուղապ չտվուց։

Տղեն հ՚առաչ կաննեց, թաթմանները բերուց, տվուց, ասեց․— Համեցե՛ք։

Մտիկ արին, տեհան, որ շատ զարմանալի կարած ա:

— Դե,— ասեցին,— ուստա, համեցե՛ք էթանք, որ թաքավորը ձեր հախը տա։

Ալո-Դինոն ասեց.— Ուստա, վե կաց նազիր ու վազիրի հետ գնա՛, մեր հախը առ, հ՚արի՛։

Ասեց.— Որթի, ես կարալ չեմ, դու գնա՛, բալքի հավանեց ոչ,— ասեց,– թող քու գլուխը կտրի։

Ալո-Դինոն վե կացավ, նազիր, վազիրի հետ գնաց։

Թաքավորին շանց տվին թաթմաններն, ասեց.— Իմ բանը չի, տարեք հարսին շանց տվեք թե որ կհավանի, լա՛վ։

Հարսը տեհավ՝ թաթմաններին հավան կացավ, հանեց ուստին իրեք հարիր մանեթ փող բախշեց։

Հ՚աշկալիս էկան թաքավորին, ասեցին.— Հարսը թաթմաններին հավան կացավ։

Ասեց.— Ուստին կանչեցեք գա։

Ուստեն էկավ, թաքավորին գլուխ տվուց, կաննեց։

Տեհավ որ շատ լավ, սիրուն տղա ա, ասեց.— Դո՞ւ ես կարել էս թաթմանը։

Ասեց.— Հրամանք ես, թաքավորն ապրած կենա։

Թաքավորը կանչեց, էրկու հարիր մանեթ էլ հ՚ինքը բախշեց ուստին։

Ալո-Դինոն փողերը վե կալավ, էկավ դուքան, ասեց.— Ուստա, համեցե՛ք, էս քու փողերը։

Ուստեն ուրախացավ, փողերը վե կալավ։

Ալո-Դինոն ասեց.— Ուստա՛, դու լավ մարթ չես։

Ասեց.— Ընչի՞ հըմար։

Ասեց.— Նրա հըմար, որ ես քեզնից ուզեցի հինգ փութ ֆնդուխտ, դու գնացիր չորս փութ բերիր, ես էլ քու կշտին մնըմ չեմ։

Ըտիան դուս էկավ, գնաց ոննաման կարողի կուշտը, դռանը կաննեց, ուստեն ասեց.— Ա՜յ տղա, ի՞նչ տղա ես։