Բերըմ են էտ տղին․— Հը՜,— ասըմ ա,— ա՛յ տղա, դու ի՞նչ թավուր հեքիմ ես, որ մեզ լավացնես, ինչ ուզես՝ կտամ:
Ասըմ ա․— Ի՜նչ ուզեմ կտա՞ք:
Ասըմ են.— Կտանք:
Ասըմ ա.— Ըտեղ մի ամանաթ կա, էտ տվեք, ես քոմմքիդ լավացնեմ:
Ախչիկը մտածըմ ա, ասըմ ա.— Էլ նոր պահեմ ինչ անեմ շամադանը, որ կարըմ չեմ բանացընիլ, սրանից էլ լավ տղա չեմ կարա քթնի, համ շամադանը տամ իրան, համ էլ իրան առնեմ։
Շամադանը տվուց տղին։ Տղեն շամադանին տվուց, ասեց.— Շամադա՛ն, քեզանից էն դեղը կուզեմ, որ քսած սհաթը ըստոնց լավացնի:
Շամադանին տալու հադաղը՝ բերուց դեղը, բիրադնով էլ լավացան:
Թաքավորն ասեց.— Տղա, իմ ախչիկը տվի քեզ:
Սարքեցին օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, տղեն պսակվեց:
Մի քանի ժամանակ մնալուց ետով, տղեն թաքավորի ախչկանն ասեց․— Մենք պըտի էթանք, ես էլ եմ հորն ու մոր տեր։
Թաքավորի ախչիկը ասեց.— Որ ըտենց ա, թաքավորին ասա։
Թե.— Ի՞նչ թավուր ասեմ ես։
Ասեց.– Թաքավորը առավոտը տեղիցը վե կենալուս, որ ջուր ածես ձեռին լվացվի՝ էտ մհալը կիմանա, որ էթալու ես։ Ինչ որ ասելու ա, կասի։
Տղեն առավոտը վե կացավ, գնաց թաքավորի ձեռին ջուր ածեց։
Թաքավորն ասեց.– Հը՛, ի՞նչ կա, որթի: Ինձ տղա չունեմ, բան չունեմ, էտ մի ախչիկն ա, կաց, էս թաքավորութունը քեզ կըլի։
Տղեն պատասխանեց, ասեց.— Թաքավոր, ես էլ հոր տեր եմ, մոր տեր եմ, ազզի տեր։
— Դե,— ասեց,– որ կէթաս, դու գիտես:
Բերուց տղին շատ մենձ բաժընքով ու ղոշընով ճամփու դրեց:
Մի քիչ գնացին, տղեն ետ դարձրուց ղոշընին, թաքավորի դրած բաժինքը, փողը, ոսկին ցրվեց ղոշընին, ասեց.– Ես շնորակալ եմ, դուք ետ դառեք, գնացեք:– Շամադանին տվուց, հինգ հարիր գլուխ արաբ, հինգ հարիր գլուխ քուրդ, հինգ հարիր գլուխ էլ ղոշուն