Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Որ գող չես, պըտի խուրջինդ ման գամ:

Ման էկավ խուրջինը, թասը հանեց, ասեց.— Բա էս ի՞նչ ա:

Ասեց.— Հա՜յ, հա՜յ, հայ, շառ թե ըտենց շա՜ռ, ա՜յ քիրս, աստծու խաթեր, մենք գող չենք, մենք ավազակ չենք, էս շառը խի՞ կպցրիր մեզանից։

Ասեց.— Էտ շառ ա, քու կնկա արածը շառ չի՜, ա՛յ անջիգյար ախպեր,— ասեց ու փաթաթվեց ախպորը։

Լացին, իրար պաչեցին, նստեցին, դարդլամիշ էլան։ Ետով վե կացան, ծանդրը վեր ածեցին, թեթևը վե կալան, գնացին դըբա Ասլանի տունը։ Աշկալիսեք տարան Ասլանի հորը թե՝ տղեդ հարսիդ ու թոռներիդ հետ գալիս են:

Թագավորը ուրախացավ, դափով-զուռնով գնաց աղաքը, բերուց տուն: Նորից հարցրին, թե նամակը ո՞վ ա տարել։ Իմացան, կանչեցին։ Նամակ տանողը էկավ, հարցրին նամակ տանողին, թե դու նամակը տանելուս ո՞րտեղ մնացիր։

Նամակ տանողը ասեց.– Մնացի օխտը ճամփի մեջտեղը, որ խեյրաթխանա ին շինե: Ըտեղ ինձ պատվեցին, հարփացրին, էլ չեմ հ՚իմանըմ՝ ինչ ա ըլել:

Ասեցին.– Խեյրաթխանեն ո՞ւմն ա:

Ասեցին.— Ֆլան թաքավորի հարսն ա շինե:

Կանչեցին էտ խեյրաթխանա շինող հարսին, թաքավորին մի ղաթր ուներ, օխտը տարի դուս չին քաշե, հարսին ղաղարելու[1] հըմար կապեցին ղաթրի պոչիցը, բրախեցին հանդը. մենձ թիքեն մնաց էրկու հ՚անգաջը:

Նորից բերին մի լավ հարսանիք արին, օխտն օր, օխտը քշեր կերան, խմեցին, քեֆ արին:

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Աստըծուցը իրեք խնձոր վեր ընկավ, մինն ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚անգաջ դնողին:

  1. պատժելու (ծանոթ. բանահավաքի)