Ասեց.— Ուստա, հ՚անտեր տղա եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, քու վարցքիդ խաթեր ինձ էտ փեշակը սարվացրու։
Տղեն գնաց, դուքանըմը նստեց։ Ուստեն էկավ ջուր ուզեց․ էտ տղեն վե կացավ, կուժը վե կալավ, ջուրը բերուց, լցրուց, տվուց ուստին, ուստեն խմեց․ էտ վախտը թաքավորի նազիր, վազիրը մի ոննամանի թայ ձեռներին ման ին զալիս, թե.— Ո՞վ կարա ըսենց մի թայ կարի։
Էտ տղեն վե կացավ ասեց.— Ուստա՛, ես կկարեմ։
Ուստեն բարկացավ տղի վրա, ասեց.— Հ՚էրեկ ես էկել, ըսօր ո՞նց ես կարըմ։
Ասեց.— Ուստա, բարկանալ մի՛, ես կկարեմ։
Ուստեն մնաց տարակուսված։
Նազիրն ասեց.— Որ կարեցիր ոչ, ձեր էրկսի գլուխն էլ կկտրի թաքավորը։
Ուստեն ասեց.— Դե՛ որթի, դու գիտես։
Ասեց.— Ուստա՛, թե որ քսան փութ ֆնդուխտ բերես՝ ես էս քշեր ուտեմ, կկարեմ։
Ուստեն գնաց, տասնըիննը փութ առավ, մի փութ պակաս առավ։
— Դե,— ասեց,— ուստա, դու գնա՛ տուն, ես կկարեմ։
Ուստեն էկավ տուն, համփերեց ոչ, քշերվա մի վախտն ասեց.— Էթամ տենեմ կարը՞մ ա, թե ոչ։
Էկավ երթիկից մտիկ արուց, տեհավ, որ տղեն ֆնդուխտ ա ուտըմ, ասեց.— Էս սալախանեն ո՞րտեղից ինձ պատահեց, առավոտն իմ գլուխը գնա՜ց։
Առավոտը լիսը բացվեց, ուստեն էկավ դուքանը, տեհավ, որ մի ոննամանը էրկուս ա դառել։
Ուստեն վե կալավ, որ ոննամանը տենի, աշկերտն ասեց.— Ուստա, իրավունք չունես ձեռը տալու դրան։
Ասեց.— Ընչի՞ հըմար։
Ասեց.— Դու էրեկ թողըմ չիր, որ ես կարեմ։
Էտ խոսվածքին՝ թաքավորի նազիրն ու վազիրն էկան ասեցին.— Ուստա, կարե՞լ եք։
Ուստեն ասեց.— Ես խաբար չեմ, հ՚աշկերտին հարցրեք։
Հ՚աշկերտը վե կացավ, տվուց թաքավորի նազիր, վազրին։
Տեհան, որ շատ լավ կարած ա։