Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Ա՛խպեր ջան, քու արևն էլ գիտենա, որ ես ձեզանի սավայի մարթ չեմ տեհե:

Ըտե ասեց.— Ա՛խպեր,— ասեց,— իրեք օր ա մնըմ, որ ես ազատվեմ, դուք էտ օրը իմ կշտին կմնաք էրկսով էլ: Եփ որ,— ասեց,— ես կազատվեմ ուրիշ կնանոնց նման, էն վախտը իմ արինը ձեզ հալալ, թե որ էրեխեն բերնովս կգա՝ նոր էն վախտը ընդե էլ ինձ մեղք չունեմ:

Էտ իրեք օր անց կացավ, էրկու ախպերն էլ մնացին կշտին, որ քիրը ցավըմ ա, պըտի ազատվի. էկավ քիրն ազատվեց, հըմա ծունկը չտվեց գետին, էրեխեն բերնովը դուս էկավ ու վազեց: Ըտե նոր ախպերտինքը մեղա էկան: Ախպերտինքը տեհան, որ ա՛յտա, էտ էրեխեն տղա ա, հըմա ուրիշ տղեքանց նման չի, ըլելու հադաղը իրա ոտովը ման էկավ:

Բերին էրեխու անըմը Մերջան դրին, ըտենց ուզեց մերը։

Ախպերն ասեց.— Ա՛յ քիր, խի՞ Մերջան դնենք:

Քիրն ասեց.— Ընդուր որ մերջանից ա բհամ էկե:

Նոր ըստի քիրը պատմեց, թե ոնց ա էլե:

Քեռիքն առաչվա նման էթըմ ին ավղուշ, էրեխեն էլ լաց էր ըլնըմ՝ թե.— Ես էլ պըտի գամ. քեռիքը չին թողըմ, վերչն իլլաջները կտրվեց, հետները տարան:

Մի քանի օրեն եդը քիրն ասեց.— Ա՛յ ախպերտինք, էկեք դուք բաշտեն թեզ գնացեք, թո՛ղ չիմանա, մնա տանը:

Ախպերտինքը քշերհանա վե կացան որ էթան, տեհան էտ տղեն իրանցից թեզ հրե առաչ ա ընկե:

Մերն ասեց.— Ա՛յ Մերջան ջան, ախըր քշեր ա, մի՛ էթա, լավ չի,— հըմա իլլաջ չէլավ:

Քեռիքն էտ էրեխուն վե կալան ու գնացին, հըլա մութն էր. տեհան մի սարի գլխի կրակ ա էրևըմ:

Ասեց.— Քե՛ռի, էն ի՞նչ լիս ա, էն ի՞նչ ա էրևըմ:

Ասեց.— Էն լիսն արել են, որ դու վախենաս, մեր կշտիցը հեռու չէթաս:

Ասեց.— Քե՛ռի, էն կրակ ա, պըտի էթամ, էն կրակիցը բերեմ ըստե, կրակ անեմ, մենք տաքանանք:

Քեռիքը շատ զոռեցին որ չէթա, իլլաջ չէլավ:

Վե կացավ էտ էրեխեն ու գնաց դըբա էտ կրակը, գնաց տեհավ, ի՞նչ տեհավ, հրես քառասուն դև, ամեն մինը մի պղինձ դրել են