Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնաց դուզ դևերի օջաղի կուշտը. ըտիան մի մենձ փալըտի կրակ վեկալավ, գնաց քեռըքանց կուշտը, ասեց.– Վե՛րեք, վե՛րեք․ ա՛յ ձեր տունը շինվի, ես աշխարը ման էկա, հլա դուք քնած եք:

Քեռիքը վե կացան, տեհան հրես էտ տնաքանդը մի եքա կրակ ձեռին հաղացնըմ ա, ասին.— Ա՛յ հա՜յ, սա մեր գլուխը հըլա շատ քյալակ կհաղա:

Քեռիքն ին՝ վե կացան իրանց ավղուշն արին ու վե կացան գնացին տուն, գնացին քվորը պատմին թե. «Ա՛յ քիր, սա էրեխա չի, սա արմանք բան ա»:

Մութն ընկել էր, քնեցին:

Է՜, խաբարը գանք Չինմաչինի թաքավորից տանք. Է՜հ, թաքավորն էր, վե կացավ տեհավ, որ հրես շամադանները փոխված են, իրա թագն էլ չկա: Թաքավորի կնիկն էլ տեհավ, որ իրա շամադաններն էլ չկան, էկավ թաքավորի կուշտը.— Է՛հ, ասեց,— թաքավո՛ր, էս քշեր իմ շամադանները փոխել են:

Ասեց.— Ա՛յ կնիկ, էլ մի խոսա՛, որ իմն էլ են փոխե, հըլա թագս էլ տարել են:

Թաքավորի ախչիկն էլ էկավ թաքավորի կուշտը, ասեց.— Թաքավորն ապրած կե՛նա, իմ շամադանները փոխել են, մատանիքս էլ տարել են:

— Է՜հ,— ասեց,— այ որթի, բիրադընինս էլ փոխել են:

Թաքավորը բերեց ըտե մի սինի դրեց, քառասուն հատ էլ մերջան դրեց. շառ քցեց քաղաքը, թե ով որ գա էս մերջանները համբրի, իմ ախչիկը թաքավորութունիս հետ կտամ իրան:

Սաղ էլ լսեցին, ջահել, ահել, էկան լցվեցին թաքավորի տան դուռը: Խաբարը գնաց հասավ Մերջանին ու իր քեռըքանցը:

Քեռիքը վե կացան ասին.— Ա՛յ քիր, լավ էլավ, մենք էլ էթանք, բալի համբրենք, թաքավորն իրա ախչիկը կտա մեզ:

Էտ Մերջանն էր՝ ընկավ առաչ-առաչ, ասեց.— Ես էլ պըտի գամ:

Քեռիքն ասին.— Ա՛յ բալամ, դու մի գա, բալի մի կռիվ բան ա ըլնըմ, ինչ գործ ունես դու ընտեղ: Համա ինքը ընդոնցի թեզ գնաց:

Հասան դուզ թաքավորի պալատը, տեհան լիքը լցված են, իրանք էլ մի դհըմը կայնեցին. թաքավորն ասեց.— Դե՛, էկեք, ով որ կհամբրի, իմ ախչիկն էլ կտամ, իմ թաքավորութունն էլ. համա, ով չի կարացե, քյալլա կանեմ: