Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է՛հ, ո՞վ ա սիրտ անըմ առաչ էթա, ո՞վ ա սիրտ անըմ ձեն հանի. էտ Մերջանը թաքուն ասեց իրա քեռըքանցը թե.— Քե՛ռի, ես կհամբրեմ։

Թաքավորը լսեց որ էտ էրեխեն ուզըմ ա առաչ գա, քեռիքը չեն թողըմ:

Թաթավորն ասեց.— Հը՜,— ասեց,— էտ էրեխեն ի՜նչ ա ուզըմ:

Քեռիքն ասին թե.— Ուզըմ ա գա համբրի:

Ասեց.— Խի՞ չեք թողըմ, թո՛ գա, բալի համբրըմ ա:

Էրեխեն գնաց առաչ, ասեց.— Արի՛, բալես, արի, թե կարաս համբրի:

Էտ Մերջանն էր, ըտե կաննեց ասեց.— Թաքա՛վոր,— ասեց,– դու համբրի տես ես քառասունը դզըմ եմ, թե չէ:

Թաքավորը կայնեց, էրեխեն համբրեց. նոր էտ Մերջանը էս նաղլը թազադան պատմեց, քանի իրեք տունը թամամեց, ասեց.— Շա՛րվի մերջան, շա՛րվի:

Էկավ էն տեղը, որ Մերջանը էտ թաքավորի թագն ա տարե, ախչկա մատանիքն ա տարե, նոր ըտե ասեց.— Թաքավոր, ես եմ էն տղեն,— հանեց թագն ու մատանիքը դրեց առաչը, ասեց.— Էս քու թագը, էս էլ քու ախչկա մատանիքը. թաքավոր,— ասեց,— ինձ հլա նշաններ ունեմ, էթանք, հլա էն էլ շանց տամ:

Թաքավորին վե կալավ, տարավ ընդե որ թամլամեխերը տվել ա, քառասուն դևին էլ վեր ա քցել:

Է՛հ, ըտե թաքավորը տղի ճակատը պաչեց, ասեց.– Իմ ախչիկն է՜լ տվի քեզ, թաքավորութունն էլ:

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես քու ախչիկը չե՛մ առնի:

Ասեց.— Ա՛յ տղա, բա ի՞նչ անենք:

Ասեց.— Քու աղչիկը պըտի տամ էս պուճուր քեռուս:

Նոր ասեց.– Ա՛յ տղա, կամքը քունն ա, ում տալիս ես՝ տուր, մի բան որ ես տվի քեզ:

— Քեռի ջան,— ասեց,— մի խնձոր կա ջիբըմըդ, հանա մի կտրենք, ուտենք՝ աշկալիսեք:

Է՜հ, ետո տվին պրծան. Մերջանի մորը բերին ըտե, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին:

Ըտրանք հասան իրենց մուրազին դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ անողին: