Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
17. ԱՐԵՎՀԱՏ ԵՎ ՕՁՄԱՆՈԻԿ

Ժամանակով մի թաքավոր ա ըլըմ։ Էտ թաքավորը մի օր դուս ա գալիս բալկոնը ման գալի, տենըմ ա, որ մի օց հ՚իրա ճուտերը բերել ա բակի միչին սիրըմ ա:

Թաքավորն էտ որ տենըմ ա, ասըմ ա.— Տեր աստվա՛ծ, ի՜նչ կըլի որ ինձ էլ մի զավակ տայիր, ես էլ սիրեի իմ զավակին. բա ես էս օցի զդար էլ կայի ոչ, որ մի օցի ճուտ էլ ա ինձ տալիս չես։

Էտ ժամանակը ասսու ողորմութենի դուռը բաց ա ըլըմ, աստված լսըմ ա թաքավորի խնթիրը ու օցի ճուտ ա տալի։

Գալիս են թաքավորին հ՚աշկալիս, ասըմ են.— Թաքավոր, հ՚աշկդ լի՛ս։ Կնիկդ ազատվեց, համա ինչ անես, որ մի օցի ճուտ ա բերել։

Թաքավորն ասեց.— Փա՛ռք ասսու, ի՛նչ անեմ, էլի զավակ ա, էտ ա կամեցել աստված։

Էտ օցի ճուտը օրական մենձանըմ էր, մի շափթվա վրին համարյա դառավ մի ուշապ։

Թաքավորի սինոթապետները ասեցին.— Սրան ընչո՞վ կշտացնենք։

Ինչ բան տվին՝ կերավ ոչ. հա գոռըմ էր, ուտելիք էր ուզըմ, ուզըմ էր պատերը քանդի։

Մի օր նազրի ախչիկն էկավ որ էտ օցին տենի, օցը էտ ախչկա թևիցը բռնեց, քաշեց նեքսև, կուլ տվուց. ըտի հ՚իմացան, որ դրա կերածը ախչիկ պըտի ըլի։