Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր թեշին ձեռիս քարափի գլխին կաննած մանըմ ի, ղաֆի քարափը ծակվեց, թեշիս ընկավ մեչը։ Կռացա մտիկ տվի, տեհա մի պառավ կա զաղի[1] միչին, ասեցի. «Նանի՛, մի թեշիս տուր ըտի ընկավ»: Պառավն ասեց. «Որթի՛, ես կարըմ չեմ տեղիցս կաննիլ, հ՚արի թեշին վե կալ տար»: Ասեցի. «Դուռը ո՞րդի ա»: Ասեց. «Որթի՛, ձորի միչից հ՚արի»: Ձորի միչովը գնացի, տեհա էտ զաղի դուռը բաց, մտա նեքսև, որ թեշիս վերնեմ, մըն էլ տեհա դուռ կա ոչ։ Ասեցի. «Նանի՛, դուռը ի՞նչ էլավ»: Նանն ասեց. «Որթի՛, հլա հ՚արի իմ կուշտը, բան պըտեմ ասիլ, ետո ես դուռը շանց կտամ»:

Գնացի պառավի կուշտը, պառավն ասեց. «Մի ավիլը վե կալ, իմ տունս սրփա»։ Ավիլը վե կալա, պառավի տունը սրփեցի, պառավն ասեց. «Որթի ջա՛ն, մեր տունն ա թամո՞ւզ, թե ձեր տունը»: Ես պառավին ասեցի. «Նանի՛, ձեր տունը թամուզ ա». համա թամուզ չէր, շատ կեղտոտ էր։ Ետով ասեց. «Որթի ջա՛ն, հ՚արի նստի. գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քութութա»: Գնացի, նստեցի, պառավը գլուխը դրուց ծնկանս, քութութեցի: Ասեց. «Որթի ջա՛ն, իմ գլուխն ա թամո՞ւզ, թե քու մոր»: Ասեցի. «Նանի ջա՛ն, քու գլուխը թամուզ ա»: Ետո ասեց. «Քունս տանըմ ա, թող մի քիչ քնեմ ծնկանդ վրա, իմ քնած վախտը մի սև ջուր կգա՝ ինձ հ՚իմաց մի՛ տալ, ետո մի կարմիր ջուր կգա՝ էլի հ՚իմաց մի տա, եննա մի դեղին ջուր կգա գետի նման, ջուրը գալուն պես ինձ հ՚իմաց տուր»։ Ասեցի. «Լավ»։ Պառավը քնեց, տեհա, սև ջուրն էկավ՝ ձեն հանեցի ոչ, մի քիչ հ՚անց կացավ, տեհա կարմիր ջուրն էկավ՝ էլի ձեն հանեցի ոչ, մըն էլ տեհա դեղին ջուրն էկավ, ասեցի. «Նանի՛, նանի՛, վե կաց, դեղին ջուրն էկավ»։ Նանը տեղիցը վե թռավ, ոտերիցս բռնեց, գլուխս կոխեց ջրի մեչ, մազերս դառավ բոլորը ոսկի։ Ետո պառավն ինձ դուռը շանց տվուց, ասեց. «Դե'հ, գնա՛, որթի, աստված քեզ հետ ըլի»:

Դուս էլա զաղից, էկա մեր տավարի կուշտը, ասեցի. «Ինչ անեմ, ինչ չանեմ, ես էս ոսկե մազերով էթամ տուն, իմ խորթ մերը ինձ կծեծի, մազերս կպոկի»։ Գնացի մի չոբանի աղաչեցի, որ մի գառ մորթի, միսը հ՚իրան ըլի, գառինը ինձ տա: Չոբանն ասեց. «Շատ լավ կըլի, ա՜յ քիր, ես էլ քեզ էտ լավութունը կանեմ»:

  1. Այր, (ծանոթ. բանահավաքի):