Չոբանը վե կացավ, մի գառ բերուց, մորթեց ասեց. «Ա՛յ քիր, նստի՛, մի քիչ խորոված անեմ, ուտենք»: Խորոված արեց, կերանք, ետո գառինը վե կալա, քաշեցի գլուխս, մազերս ծածկեցի։ Ընչանք հ՚իրիկուն մնացի արևի տակ, գառինը գլխիս չորացավ, տավարը քշեցի, բերի տուն։ Մերս ասեց. «Ա՜յ անզգամ, խի՞ չես քոմմա բուրթը մանել». բարկացավ ինձ վրա, մի քանի սիլլա տվուց։ «Դե՛հ,— ասեց,— հ՚արի գլուխդ լվանամ, ըսօր շափաթ ա»։ Ասեցի. «Ուզըմ չե՛մ, իմ գլուխը լվանալ մի՛»: Իմ պուճուր քիրը, որ իմ մոր հալալ ախչիկն էր, վրա թռավ իմ գլխիս զառինը պոկեց, ոսկե մազերս փռվեց գեննին։ Մերս ասեց. «Ա՛յ, անզգամ, էս ի՞նչ բան ա»։ Նստեցի քոմմա ասեցի մորս. մերս ասեց. «Տո լի՜րբ, հ՚առավոտը կտանես իմ ախչկանն էլ շանց կտաս էտ քարափը, որ իմ ախչիկն էլ ոսկե մազ ունենա»։
Հ՚առավոտը, լիսը որ բացվեց, մերս տավարը դուս հանեց, մի գրվանքա բուրթ տվուց քվորս, մի կտոր չոր հաց, գնացինք։ Գնացինք, քվորս շանց տվի քարափը, գնաց կաննեց գլխին, թեշին մանեց. էլի քարափը ծակվեց, թեշին ընկավ մեչը, կռացավ տեհավ, մի պառավ կնիկ նստած ա, բարկացած ասեց. «Նա՛նի, թեշին տո՛ւր»։ Պառավն ասեց. «Որթի՛, հ՚արի՛, վե կալ տար, ես մենձ կնիկ եմ, կարալ չեմ տեղիցս կաննիլ»: Ախչիկը բարկացած ասեց. «Սրա դուռը ո՞րդի ա»։ Ասեց. «Ձորի միչովն հ՚արի»։ Ախչիկը ձորի միչով վեր էկավ, տեսավ մի զաղի դուռ բաց ա, նեքսև մտավ, կռացավ որ թեշին վե ունի, տեհավ դուռը կա ոչ, ասեց. «Նանի՛, դուռը կորցրի, հ՚ո՞ւր ա»: Նանն ասեց. «Որթի, հըլա հ՚արի, բան պըտեմ ասիլ»: Գնաց պառավի կուշտը: «Մի,— ասեց,— ավիլը վե կալ, մեր տունը սրփա»: Ախչիկը սրփեց պրծավ, պառավն ասեց. «Որթի՛, մե՞ր տունն ա թամուզ, թե ձեր»: Ախչիկը բարկացած ասեց. «Մեր տունը թամո՛ւզ ա, ձեր տունը մուռտառ»: «Դեհ,— ասեց, որթի՛, վնաս չունի, մենձ կնիկ եմ, իմ սրփողս ո՞վ ա: Դե մի քիչ նստի, գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քութութա»: Ախչիկը նստեց, պառավը գլուխը դրուց ծնկան վրա, ախչիկը քութութեց. որ պրծավ պառավն ասեց. «Որթի՛, ի՞մ գլուխն ա թամուզ, թե քու մոր գլուխը»: Ախչիկը բարկացած ասեց. «Վա՜յ քու գլխին, իմ մոր գլուխը թամուզ ա»: Պառավն ասեց. «Որթի՛, ես մի քիչ կքնեմ, մի դեղին ջուր կգա՝ ինձ հ՚իմաց տաս ոչ, մի կարմիր ջուր կգա՝ ըլեդ հ՚իմաց տաս ոչ, ետո մի սև ջուր կգա՝ ինձ հ՚իմաց տուր»: Պառավը քնեց, աղջիկը