տեհավ, որ դեղին ջուրն էկավ՝ ձեն տվուց ոչ, ետո էկավ կարմիր ջուրը՝ էլի ձեն հանեց ոչ, էկավ սև ջուրը՝ պառավին ձեն տվուց, պառավը զարթնեց, ախչկա ոններից բռնեց, կախեց ջրի մեչը, հեխճ ախչիկը սև-սևացավ, մի մսի կտոր էլ ճակտիցը կախ էլավ։ Պառավն ասեց. «Որթի՛, դուռը բաց ա, գնա»: Ախչիկը մտիկ արուց տեհավ որ դուռը բաց ա, թեշին վե կալավ, էկավ իմ կուշտը։ Տեհա՝ զարհուրեցի, մի այբեջար բան էր դառել՝ ասեցի. «Ախչի, խի՞ ըտենց էլավ»: Ասեց. «Եսի՞մ, պառավն ինձ կոխեց սև ջրի մեչ. ըսենց էլա»: Վեկացանք գնացինք տուն, մերս որ տեհավ հ՚իրա ախչկանը էս օրին՝ փետը վե կալավ ինձ ծեծեց, տանից դուս արեց. էկա հանդը, նստեցի ծառի տակը, լաց ի ըլըմ, քու սալդաթները էկան ինձ բռնեցին, բերին։ Ասեցի. «Հ՚ո՞ւր եք տանըմ»։ Ասեցին. «Քեզ տանըմ ենք թաքավորի տղի հըմար»։
Ես էլ վե կացա էկա, թաքավորն ապրած կենա։