Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՛, ուստա,— ասեց,— մինդ էկեք էթանք, որ թաքավորը ձեր հախը տա։

Ուստեն ասեց.— Որթի՛, դու գնա՛ հետները։

Տղեն գնաց նազիր, վազրի հետ. տարան ոննամանը թաքավորին շանց տվին։

Թաքավորն ասեց.— Իմ բանը չի, հարսի բանն ա, տարեք տվեք, տեհեք հարսը հավանը՞մ ա։

Տարան հարսի կուշտը, հարսն հ՚իմացավ, որ հ՚իրա ոննամանն ա, տղին ճանանչեց, ասեց. — Խի՞ չես գալի։

Ասեց.— Հլա ժամանակ չունեմ։

Թաքավորի հարսը հանեց մի հինգ հարիր մանեթ բախշեց ուստին։

Էկան թաքավորին ասեցին, թե ոննամաններին հավան կացավ հարսը։

— Կանչեցե՜ք,— ասեց,— ուստին՝ գա։

Կանչեցին, ասեց.— Ուստա՛, հարսը հավան կացա՞վ ոննամաններին։

Ասեց.— Հրամա՛նք ես, հավան կացավ։

Հանեց մի հինգ հարիր մանեթ էլ թաքավորը բախշեց ուստին։

Վե կացավ էկավ դուքանը, փողերը տվուց ուստին, ասեց.— Ուստա՛, ես էլ քու կշտին մնալ չեմ, դու փիս մարթ ես։

Ասեց.— Խի՞։

Ասեց.— Ես քսան փութ ֆնդուխտ ուզեցի, դու տասնըիննը փութ բերիր։ Ես էլ մնալ չեմ քու կշտին։

Վե կացավ, էկավ հալիվորի կուշտը, որին տղա էր դառել։

Հալիվորն ասեց.— Որթի՛, ո՞րտեղ իր ըսդար վախտ։

Ասեց.— Ջահել տղա եմ, ինձ հըմար քաղաքըմը ման ի գալիս։ Հա՛,— ասեց,— ափու, չըլնի միսղդ պակսել ա, ա՛ռ փող տամ, տար խարջա։

Հանեց մի տասը բուռը ոսկի տվուց հալիվորին։

Հալիվորը մի օր գնաց բազարը, տեհավ որ ընդար զորք ա էկել, որ հատ ու հաշիվ չկա։

Հարցրուց հալիվորը, թե.— Էս ի՞նչ զորք ա։

Ասեցին թե. — Չաչոնց թաքավորը էկել ա բլբուլ ղշի բերողին ա ման գալի։ Թաքավորին ասըմ ա. «Յա բլբուլ ղշին բերող տղին ղրկա գա, յա քու թախտդ կվերչացնեմ»։