Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պուճուր քիրն ասեց.— Որ թաքավորն ինձ առնի ես ոսկե քաքուլ տղա, ոսկե քաքուլ ախչիկ կբերեմ:

Թաքավորն էտ խոսքերը լսելուն պես՝ ետ դառավ, գնաց հ՚իրա տանը վեր էկավ։ Հրամայեց սինոթը նստի, որ ըսօր ես գանգատ ունեմ: Թաքավորի խոսքը անտես չառան, սինոթը նստեց:

Թաքավորը խնթրեց սինոթին, ասեց.— Իրավունք տվեք իր արաբին էթա՛, քաղաքի ղրաղին մի հ՚ախպուր կա, իրեք ախչիկ կան ընտի, կանչի գան:

Արաբը գնաց, տեհավ ախչըկեքը զրից են անըմ, ասեց.— Ախչը՛կերք, ձեզ թաքավորը կանչըմ ա:

Ախչըկեքը ծիծաղեցին, ասեցին.— Մեր վերչին օրն ա, էս ինչ յանղըլիշ[1] խոսք էր, մենք խոսացինք:

Ընկան արաբի հետ, էկան: Էկան թաքավորի սինոթըմը կաննեցին:

Թաքավորը սինոթին ասեց.— Ես ուզըմ եմ էս իրեք ախչկան էլ առնեմ:

Ասեցին.— Ո՞նց կարելի ա, իրեքը բալքի քիր են:

Հարցրին ախչկերանցը: Թե.— Քիր ենք։

Թաքավորն ասեց.— Անպատճառ պըտեմ առնիլ, դուք էլ կառնե՞ք:

Ախչկեքն ասեցին.— Որ դու առնես՝ մենք էլ կառնենք:

Թաքավորը դրանց հետ պսակվեց. Էտ իրեք քվորն էլ տարավ իրա տունը:

Հ՚առաչի հետը գնաց մենձ քվոր կուշտը՝ ասեց.— Ա՛խչի, դու ի՞նչ ես խոսքը տվել:

Ասեց.— Թաքավոր, թե քու անվանը լայաղ ա՝ գնա բուրթ բեր՝ խալիչեն գործեմ:

Ասեց.– Սրա տակը տայաղ ա[2]:

Մյուս քշերը գնաց միջնեկ քվոր կուշտը, տեհավ, սրա տակն էլ ա տայաղ:

Վերչի քշերը գնաց պուճուր քվոր կուշտը, ասեց.— Հ՚ախպրի վրին էն ի՞նչ իք խոսըմ իրեք քվորով: Հըմի ձեր ասածը ի՞նչ էլավ:

Ասեց.— Թա՛քավոր, բոյախանա՞ ա, հըմի տամ քեզ:

  1. Սխալ, (ծանոթ. բանահավաքի)
  2. Բան չի իմանում, (ծանոթ. բանահավաքի)