Թաքավորն ասեց.— Բա ո՞նց պըտի ըլի:
Ասեց.— Վախտին կըստանաս:
Թաքավորը պահեց էտ իրեք քվորը հ՚իրան կնիկ մի վախտ. Թաքավորի հ՚առաչի կնկա էրկու տղեն՝ Պողոսը ու Պետրոսը հ՚իրանց մոր պես ին ընդունըմ էտ իրեք քվորը:
Էկավ վախտը թամամեց, ասսու հրամանովը պուճուր քիրը կաննեց ոտի: Դրա էրկու քիրը արաբին ղրկեցին որ մի տատմեր բերի:
Տատմերն էկավ, ասեց.— Ի՞նչ եք հրա՜մայըմ, թաքուհիք:
Ասեցին.— Մեր քիրը ոտի վրա ա, պըտի ազատես:
Ասեց.– Ասսանով կազատեմ:
Էկավ վախտը թամամեց, էտ պուճուր քիրը ազատվեց, մի ոսկե քաքուլ տղա բերուց: Էտ վախտը արաբը դրսևը ղարավուլ էր, որ օչով չլսեր թաքուհու ձենը. էրկու մենձ քիրը որ տեհան Ոսկե քաքուլ տղեն՝ նախանձեցին հ՚իրանց քվորը, որ հ՚իրանց տակը տայադ էր, որ հ՚իրանց խոսքը կատարվեց ոչ, նրա խոսքը կատարվեց:
Կանչեցին արաբին, ասեցին.— Արաբ, մի շան թուլա բեր էս սըհաթը, քեզ հինգ հարիր մանեթ փող կտանք:
Արաբն երկուղիցը գնաց մի որձ շան թուլա բերուց, տվուց դրանց: Տատմերը շորի միչին էրեխեն փաթըթեց, տվուց արաբին.— Տա՛ր քցա ծովը:
Արաբը տարավ դրուց ձիու մսուրքը, ետ դառավ, ըլեդ էկավ հ՚իրա տեղը:
Հ՚առավոտն հ՚աշկալիսեք պըտի էթան թաքավորին, թե՝ Հ՚աշկդ լիս, քեզ տղա ա էլել:
Արաբը որ գնաց քնելու, էլ քնեց ոչ, էտ էրեխեն վե կալավ, նի՚լավ ձին, տարավ Ծաղկեվանք սար կա, ըտի մի ղաղա կա, էրեխու բարուրը դրուց էտ ղաղեն, դուռը շարեց, ետ դառավ էկավ քնեց:
Լիսացավ. ժողովուրթը էկավ թաքավորին հ՚աշկալիսեք: Դրանցից հ՚առաչ էրկու քիրն էկան թաքավորի կուշտը, նոթերը կիտեցին, ասեցին.— Ինչ հ՚աշկալիսեք, քու կնիկը շան թուլա ա բերել:
Թաքավորն ասեց.— Արաբին կանչեք:
Արաբին կանչեցին, ասեց.— Ա՛րաբ, էտ ղանշըղին տար քցա ծովը, կորչի: