Արաբն ասեց.— Կամքը քունն ա, թաքա՛վոր, դվորը հրամայես՝ դենը կէթանք:
Ասեց.— Արա՛բ, գնա՛, դվորը էթաս կգամ:
Արաբը ձին հ՚առաչ քցեց դըբա Ծաղկեվանքու սարը, որտի որ ապրըմ են թաքուհին ու Ոսկե քաքուլ տղեն:
Էտ տղեն էտ օրը մի մարալ էր տեհել, ուզըմ էր վե քցի՝ տեհավ էն դհիցը էրկու ձիավոր գալիս են, տափ կացավ տղեն, ասեց.— Թող գան էթան, նոր վե քցեմ:
Էտ ավը թաքավորն էլ տեհավ, տվուց վե քցեց: Ավը տղին մոտ էր, տղեն վե կալավ ու փախավ:
Թաքավորը բարկացավ, ասեց.— Ա՛րաբ, էտ տղին վե քցա:
Արաբը նետը բանցր քցեց, որ չառնի տղին: Տղեն փախավ, էկավ մտավ զաղեն, մոր կուշտը:
Մերն ասեց.— Խի՞ ես վախըմ, ա՛յ տղա:
Տղեն ասեց.— Հրես էրկու ֆոքի են գալի, նրանք ավը վե քցեցին՝ ես փախցրի:
— Բա, կարալ չես դրանց մի շուղապ տալ, ահագին հ՚իմաստութուն ունես:
Թագուհին դուս էկավ զաղի դռնիցը թամաշ արուց, տեհավ մինը թաքավորն ա, մինը արաբն ա: Էկան, զաղի դռանը կաննեցին:
Թաքավորն ասեց.– Ա՛յ տղա, իմ ավը խի՞ բերիր:
Ասեց.– Թաքավորը հաստատ մնա, ավը տվողինը չի, բռնողինն ա:
Թաքավորն էտ էրեխուն տենելուն պես, ոնց որ մի խնձոր ընկնի սիրտը. արինը դրա վրին քըռաց:
Ասեց.— Ա՛յ տղա, դու ի՞նչ գիտես ես թաքավոր եմ:
Ասեց.— Հա՛մեցեք ղոնաղ, կասեմ, թե ով ես:
Թաքավորը վեր էկավ, մտավ զաղեն, տեհավ էտ զաղի դրութունը, զարմացավ, իժդար ապրանք կար ըտե, հ՚ինքն էր առել: Ամոթու խոսաց ոչ:
Էտ տղեն դրան պատվեց հ՚ամեն մի կերակրով, մարալի մսով:
Էտ տղեն ըտի մի ղուշ էլ ուներ, նախշուն ղուշ, տղեն ավ էր արել, բերել էր մորը զըրցահընգեր:
Հացից ետը թաքավորն ասեց.— Ա՛րաբ, վե կաց, էթանք: