Արաբը վե կացավ, ձիանը հազրեց։ Թաքավորը էն ավը որ վեր էր քցել, Ոսկե քաքուլ տղեն բերուց թաքավորին, ասեց.— Համեցեք, քու ավը:
Արաբը վե կալավ, կապեց ձիու թարքին: Դուս էկավ զաղի դուռը, հըմի նի չի ըլնըմ ձին:
Արաբն ասեց.– Թաքավոր, նի՚ի՛լ, է՜, էթանք:
Ասեց.— Արաբ, որ մենք էթանք, բա էս էրեխեն ըտի ի՞նչ անենք:
Արաբն ասեց.— Թաքավոր, ես գիտեմ, պըտի իմ գլուխը կտրես, յավաշ մի գանգատ ունեմ, ասեմ, թե՛ կտրելու ես՝ ըստի կտրա:
Թաքավորն ասեց.— Ա՛րաբ, դու իմ էրկու տղին պըտի սըպանած ըլես՝ որ ես քեզ չոռ ասեմ:
Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քու որփևերի վախտը, որ գնացինք այն ինչ հ՚ախպրի վրին էն իրեք ախչիկը ի՞նչ ին խոսըմ, քեզ ի՞նչ խոսք ին տալի:
Ոնց որ էլածն էր՝ թաքավորն ասեց արաբին:
Ասեց.— Թաքավորն ապրած կենա՛, էն իրեք քիրը որ առար՝ պուճուրը ոսկե քաքուլ տղա բերուց, էրկու քիրը նախանձեցին, հինգ հարիր մանեթ փող տվին ինձ, հինգ հարիր՝ տատմորը, մի շան թուլա բերին քցեցին թաքուհու տակը։ Ոսկե քաքուլ տղեն տվին ինձ, որ տանեմ քցեմ ծովը, վե կալա բերի ըստի: Հ՚առավոտը դու էլ որ հրամայեցիր, թե՝ էտ ղանջըղին տար քցա ծովը, թաքուհուն էլ բերի ըստի. հավատըմ չես՝ տես, էս քու Ոսկե քաքուլ տղեն, էս էլ քու թաքուհին:
Արաբն ասեց ու տղի ոսկե քաքուլը բաց արուց:
Թաքավորը որ տեհավ՝ զարմացավ, ներողութուն խնթրեց թաքուհուց, թե.— Ես արի՛, դու չանես:
Եննա ասեց արաբին.— Դու շատ լավութուն ես արել ինձ, համա էս մինը սաղ հ՚անց կացրուց, ես չպիտի կարենամ տակիցը դուս գալ։ Դե՛ գնա՛, քաղաքիցը ձի բե՛, քոմմեքս էլ էթանք:
Արաբը գնաց տուն, հ՚իմաց տվուց թաքավորի էրկու տղին, ասեց.— Հ՚աշկներդ լիս ըլի, ձեր մերն ա քթնվել, ձեր Ոսկե քաքուլ ախպերն էլ:
Էրկու քիրը որ լսեցին, բերանքսըվեր վեր ընկան, մտածըմ ին, թե հ՚իրենց գլուխը ի՞նչ պըտի գա: