Աղվեսը եփոր լսեց էս խոսքը, ետ դառավ, ասեց.— Ոսկե քաքուլ տղա, ի՞նչ ա նպատակդ, ասա կատարեմ:
Ասեց.— Քեզ հայտնի ա, իմ ղուշն եմ ուզըմ, իմ էրկու ախպերտինքը:
Ասեց.— Որ ըտենց ա՝ քու ունեցածդ տուր արաբին, դու իմ հետ հ՚արի:
Դա ունեցածը տվուց արաբին, ընկավ աղվեսի եննա գնաց: Շատ ու քիչը աստված գիտի, էն թաքավորի ֆողը գնաց, որ հ՚իրա ղուշը ընտի ա:
Աղվեսն ասեց.– Էտ գոմըմն ա քու ղուշդ, նի կմննես, քու ղուշը կբռնես, հ՚ուրըշին ձեռ չտաս:
Էտ տղեն մտավ գոմը, տեհավ հազարավոր ղշեր կան, քոմմա հ՚իրա ղշի նման են. ասեց.— Յավաշիկ էրկուսը բռնեմ:
Հենց ուզեցավ բռնի՝ ղշերը ձեն տվին, էկան դրան կալան, տարան թաքավորի կուշտը:
Թաքավորն ասեց.– Բռնըմ իր՝ քու ղուշն իր բռնել, ընչի՞ հըմար իր ձեռ տալի հ՚ուրիշ ղշին, որ քեզ բռնեն, բերեն ըստի:
Ասեց.— Թաքավորը հաստատ մնա՛, իսանի թամահ էր, ի՞նչ գիտեմ:
— Դե որ թամահի էս, Ծաղկեվանքու սարըմը քառասուն հարամի կա, գնա նրանց սև ձին բեր՝ էրկու ղուշ փեշքաշ անեմ՝ տա՛ր:
Դուս էկավ դուռը՝ աղվեսն ասեց.– Է՛տ ի՞նչ ես արել, ես քեզ բան թամբահ արի, դու խի՜ գնացիր անտեղի ընկար կրակի մեչը:
Ասեց.– Իսանի թամահ էր, ասեցի էրկուսը բերեմ՝ չէլավ:
Ասեց.— Հ՚արի:
Վե կացան, գնացին էն սարը, որ հարամիքն ապրում ին:
Ասեց.– Կէթաս՝ ձիու գյամը կտաս գլուխն ու նի կըլես. թամբին ձեռ չտաս:
Էտ ասեց աղվեսը դրան. Ոսկե քաքուլ տղեն գնաց նեքսև, ձիուն գյամեց, տեհավ որ թամքը էրկու ձի ունի, ասեց.– Ձին տանողը որ թամբը տանի ոչ՝ ի՞նչ աժի:
Ուզեցավ թամբը վեր ունի, թամքը ձեն ածեց, էկան բռնեցին, տարան հարամբաշու կուշտը:
Ասեց.— Ձին տանըմ իր՝ տանեիր, թամքին խի՞ իր ձեռը տալի, որ քեզ բռնեին բերեին ըստի:
Ասեց.– Ձին տանողը որ թամքը չտաներ՝ քա՞նի կապեկ աժեր: