Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Որ ըտենց ղոչաղ ես, Ալագյազ սարըմը մի ախչիկ կա, գնա՛ բեր, ձին թամքեմ, տամ քեզ՝ տա՛ր:

Տղեն դուս էկավ՝ աղվեսն ասեց.— Խի՞ ես ըտենց բաներ անըմ:

Ասեց.— Իսանի թամահ ա, ի՞նչ անեմ, ընկնըմ ենք թալակը:

Ասեց.– Դե հ՚արի:

Գնացին էն տեղը, որ տասը վերստ տեղ փուշ ու տատաշ[1] ա:

Ասեց.– Ոններդ հանա:

Թաքավորի տղեն բոբկացավ:

Ասեց.— Էս փուշը կընկնես՝ կէթաս, կասես. «Էս ի՜նչ կանանչ հ՚ափ ա». եփ որ փուշը հ՚անց կկենաս՝ կտենես, որ մի հ՚ախպուր արին ու վահրըն ա. դրանից մի բուռը կխմես, կասես. «Էս ի՜նչ անմահական ջուր ա». նա էլ քեզ ճամփա կտա կէթաս. կէթաս, կտենես մի ուռի ծառ կա, մի էրկու հրոպպա տակին կհովանաս, կասես. «Շեն կենա էտ ծառը», նա էլ քեզ ճամփա կտա՝ կէթաս: Կէթաս, կտենես դրա տների հ՚առաչին մի եզը կա ու մի ասլան, եզի հ՚առաչին դմակ կա, ասլանի հ՚առաչին՝ խոտ. դմակը կդնես ասլանին, խոտը կդնես եզին, նրանք քեզ ճամփա կտան, կէթաս: Կէթաս՝ կտենես մի ախչիկ նստած ա. բարով չտաս, աշխատա նրա հուսը կտրա ու դուս հ՚արի։ Իժդար կգոռան՝ «Տարավ, հա՛, տարավ», ետ չթամաշ անես, կդառնաս քար:

Էտ Ոսկի քաքուլ տղեն դրա խոսքերն հ՚անգաջին գինդ արուց ու գնաց:

Գնաց փուշ ու տատաշի կուշտը, ասեց. «Էս ի՜նչ կանանչ հ՚ափ ա» ու վազեց, փուշ ու տատաշը դառավ կանանչ հ՚ափ, դրան ճամփա տվուց. գնաց, տեհավ մի հ՚ախպուր՝ էտ հ՚ախպրիցն էլ մի բուռը ջուր խմեց, ասեց. «Էս ի՞նչ անմահական ջուր ա»: Հ՚ախպուրն էլ անմահական ջուր դառավ՝ ճամփա տվուց, գնաց. տեհավ մի ուռի ծառ, տակին էրկու հրոպպա նստեց, ասեց. «Հաստա՜տ մնաս, հովացա». դա էլ ճամփա տվուց, գնաց: Գնաց, տեհավ որ էտ ախչկա դռան հ՚առաչին մի եզը կա, մի ասլան. եզի հ՚առաչին դմակ կա, ասլանի հ՚առաչին՝ խոտ. դա փոխարկեց, խոտը տվուց եզին, դմակը տվուց ասլանին, դրանք էլ ճամփա տվին: Մտավ նեքսև, տեհավ մի սիրուն ախչիկ:

  1. Տատասկ, (ծանոթ. բանահավաքի):