Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախչիկը տենելուն պես տեղիցը վե կացավ.— ասեց Բարո՜վ, հազար բարի ես էկել, Ոսկե քաքուլ տղա, ես քեզ ճրաքով ի ման գալի, ցերեկով քթա:

Տղեն չլսեց ախչկա խոսքը, աշխատեց հուսը կտրեց ու փախավ:

Սար ու քոլ եննուցը պոռաց.— Բռնե՛ք հա՛, բռնե՛ք:

Ախչիկը եզին ասեց.— Բռնա՛:

Ասեց.— Բռնիլ չեմ, թող էթա, օխտը տարի ա ես ըստի եմ, դմակ էր հ՚առաչինս, նա՛ էկավ, խոտը տվուց, թո՛ղ էթա, աստված հ՚իրա հետ:

Ասլանին ասեց.— Ասլան, բռնա՛:

Ասչանն էլ էլի եզի խոսքը խոսաց:

Ուռի ծառին ասեց.— Ո՛ւռի ծառ, բռնա՛:

Ասեց.— Թող էթա՛, աստված հ՚իրա հետ, էկավ էրկու հրոպպա տակիս նստեց, ասեց. «Հաստատ մնա, հովացա», դու գալիս ես, տակիս նստըմ ես, քնըմ ես, ասըմ ես. «Քոքդ չորանա՛»:

Ասեց.— Արին ու վահրը, բռնա՛ դրան:

Ասեց.– Ես արին ու վահրը չեմ, ես անմահական ջուր եմ, թող էթա՛, աստված դրա հետ:

Ասեց.– Փուշ ու տատաշ, բռնա՛, հուսս դու ես:

Ասեց.– Ես փուշ ու տատաշ չեմ․ կանաչ հ՚ափ եմ, փունջ մանիշակ եմ, էթըմ ա՝ էթա, աստված հ՚իրա հետ:

Տղեն էկավ աղվեսի կուշտը:

— Հը՛,– ասեց,– բերի՞ր:

Ասեց.– Բե՛րի:

Ասեց․– Տո՛ւր:

Հուսը տվուց հ՚իրան: Տղեն հ՚առաչ ընկավ, ետ թամաշ արուց, տեհավ աղվեսը դառել ա մի լավ ախչիկ. էն ախչիկը, որ հուսը բերել ա, նրա նման ա տալի:

Ախչիկն ասեց.— Ես էն աղվեսն եմ, տար տուր ինձ հարամբաշուն, ձին նստի գնա, ես կգամ, քեզ կհասնեմ:

Տղեն ախչկանը տարավ հարամբաշուն: Հարամբաշին տենելուն պես խելքահան էլավ, ասեց.— Գնա՛ցեք, ձին թամքեք, տվեք հ՚իրան:

Գնացին, ձին թամքեցին, տվին էտ տղին՝ գնաց:

Էտ ախչիկը հարամբաշու կշտին նստած էր, հարամբաշին