Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հալիվորը էկավ, տղին խաբար տվուց։

Տղեն ասեց.— Գնա՛ թաքավորին խնթրա, ասա, որ դու ըլես էն Ալո-Դինո տղի արևը, պըտի Ալո-Դինոյի ձին տաս, իմ տղեն նստի էթա էտ թաքավորին ջուղաբ տա, որ քու քաղաքի մի հավին վնաս պատահի ոչ։

Հալիվորը գնաց ձին ուզեց, թաքավորը ասեց.— Ինչ բերել են ձին, էն ընենց կապած մնըմ ա, մարթ չի կարալ կուշտն էթալ, ո՞վ կարա էն ձին հանի դուս։

Ալո-Դինոյի կնիկն ասեց թաքավորին.— Թաքավոր, հրաման տու, ես էթամ հանեմ էդ ձին, տամ հալիվորին։

Հարսը հասկացավ, որ իրա մարթն էր էտ հալիվորին ղրկել։

Թաքավորն իրավունք տվուց, հարսը գնաց ձին բերուց, թամբահ տվուց, թե. «Խելոք կէթաս քու տիրոնչ կուշտը», քաշեց տվուց հալիվորին. հալիվորը ձին քաշելով բերուց, տվուց Ալո-Դինոյին։

Ալո-Դինոն ձին նստեց, էկավ մեյդանը, տեհավ, որ հ՚իրա մենձ ախպերը մի ձի ա նստել, էթըմ ա, որ թաքավորին պատասխան տա։

Ալո-Դինոն հարցրուց, ասեց.— Ա՛յ տղա, հ՚ո՞ւր ես էթըմ։

Թաքավորի տղեն ասեց.— Բլբուլ ղուշը բերել եմ, էթըմ եմ թաքավորին պատասխան տամ։

Գնաց մտավ Չաչոնց զորքի մեչը, ասեց.— Ո՞րն ա թաքավորի չատիրը։

Ասեցին.— Հրե՛ն, էն կարմիր չատիրն ա։

Քշեց գնաց, օխտ հետ թաքավորին գլուխ վե բերուց։

Ասեց.— Դո՞ւ ես թաքավորի որթին։

Ասեց.— Հրամա՛նք ես, ես եմ։

Ասեց.— Դո՞ւ բերիր Հազարան բլբուլը։ Ասեց.— Հրամա՛նք ես, ես բերի։

Ասեց.— Ո՞նց բերիր։

Ասեց.— Էկա ձեր մեշիցը, ծառի վրեն կաննած էր, բռնեցի, բերի։

Ասեց.— Չէլա՛վ, չէլավ։ Դու չես բերողը, գնա՛ ռատ իլ։

Հրամայեց զորքին, որը փետով, որը ձեռով ծեծեցին, ճամփու քցեցին։ Լաց ըլելով էկավ տուն։

Միշնեկ ախպերն ասեց.— Խի՞ անտեղի դու ծեծվեցիր, չէ՞ որ ես եմ բերել ղուշը։

Մենձ ախպերն ասեց.— Որ դու ես բերել, գնա՛ պատասխան տուր։