Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզեցավ սաթաշմիշ ըլի[1] դրան.— Տո՛,— ասեց ախչիկը,– ինչ թավուր տղամարթ ես, բա քեզ հ՚ուրիշ օղլուշաղ չունե՞ս, բեր մի հետը խոսանք, էլ հո ես էթողը չեմ:

Հրամայեց, հ՚իրա քառասուն կնանիքն էկան, կաննեցին: Քառասունն էլ տեհան, որ դա քոմմեքիցը սիրուն ա:

Ասեց.— Սրան վե կալեք, տարեք բախչեն ման ածելու:

Գնացին բախչեն, ման էկան:

Ասեց.— Քվորտինք, քոմմեքս էլ մի մարթի կնիկ ենք, իրավունք տվեք, հ՚անց կենամ պատի էն դհին, ջրվեթ անեմ՝ գամ:

Դրանք ասեցին.— Գնա՛, բիրադնիս մենձը դու ես, խի՞ ես իրավունք ուզըմ:

Դա պատն հ՚անց կացավ էն դիհը, դառավ էն աղվեսը, պոչը քցեց սաղրուն[2] ու փախավ: Որտեղ ես Ոսկե քաքուլ տղա, էկա՜վ:

Էն տեղը հասավ Ոսկե քաքուլ տղին, որ մոտեցել ա ղշի թաքավորի քաղաքին:

Ասեց.— Վեր հ՚արի՛ ձիուցը:

Ոսկե քաքուլ տղեն ձիուցը վեր էկավ քաղաքի ղրաղին, ձին կապեց մի մարաք: Աղվեսը դառավ մի ձի՝ մի սև ձի, հարամբաշու ձիու նման, ասեց.— Տա՛ր ինձ տու թաքավորին, քու ղշերն առ ու գնա, ես կգամ քեզ կհասնեմ:

Տղեն էտ ձին վե կալավ, գնաց թաքավորի կուշտը, թաքավորը տենելու պես ասեց.— Գնացեք էրկու ղուշ տվեք էտ տղին տանի:— Ձին առան քաշեցին գոմը, էտ տղեն ղշերը վե կալավ, էկավ նստեց հ՚իրա ձին, էն որ մարաքըմը կապել էր, ու գնաց:

Թաքավորն ասեց.— Մի էտ ձին դուս բերեք տենեմ, դրա հըմար ահագին ղոշուն եմ փչացրել:

Ձին դուս քաշեցին, մեհտարը ման էր ածըմ, որ թաքավորը տենի. ձին մեհտարին մի քացի տվուց, մեհտարը ընկավ մեռավ: Ձին պատը թռավ, ընկավ ճամփեն, էլի դառավ էն աղվեսը, էկավ հասավ տղին:

— Հը,— ասեց,— էկա հասա, քշա՛ ձիդ:

Գնացին էն տեղը, որ արաբին թողել ին: Բարով տվին արաբին,

  1. Գրկախառնի (ծանոթ. բանահավաքի):
  2. Մեջքին, (ծանոթ. բանահավաքի):