նստեցին, հաց կերան, աղվեսն ասեց.— Մի ես եմ, մի դու ես, մի քու մեհտարը, իրեք ձի կա, էկեք էս դղըմը մի քիչ հաղ անենք, եննա էկեք, գնացեք:
Թաքավորի տղեն ասեց.— Էթանք:
Նի՚լան ձիանն ու էտ դղըմը հաղ արին: Գնացին հասան էն տեղը, որ ախպերտինքն ու զինվորները քար են դառել:
Աղվեսն ասեց.— Ոսկե քաքուլ տղա, սրանք ի՞նչ են:
Ասեց.— Քար են, համա իսանի նման են, ձիու նման են, ի՞նչ հ՚իմանամ:
Ասեց.— Էտ էրկուսը տե՞նըմ ես, սրանք քու ախպերտինքն են, քար են դառել, համա հ՚աշկներըմը լիս կա, տենըմ են:
Ասեց.— Դե՜ դուս էկեք մեչիցը:
Դուս էկան, մի կաքավի ձեն էկավ, դրանք քոմմա էլ կենթանացան:
Էտ զինվորները թաքավորի տղեքանցը ասըմ են.— Դե՛ պըրծեք, էթանք ղուշը բերենք:
Թաքավորի տղեքը ասեցին.— Սուս կաննեցեք:
Կաննեցին. էկան էտ երկու տղեն Ոսկե քաքուլ տղի հ՚առաչին ձեռ կապեցին կաննեցին, ասեցին.— Մեր՛ ազատողը դու ես, մեր տերը դու ես:
Աղվեսն ասեց.— Դե՛, վերեք էթանք:
Վե կացան աղվեսի հետ էկան էն տեղը, որ քաշովի ին քցել: Վեր էկան ըտի, աղվեսն ասեց.— Ոսկե քաքուլ տղա, քու մի բուռը ձավարը իմ հ՚աշկերը բռնեց, թե չէ դու էլ իր քար քու ախպորտանց պես: Հըմի՛ մնաս բարին, դու գնա՛ քու հայրենիքը, ես էթամ իմ հայրենիքը:
Աղվեսը գնաց հ՚իրա ճամփեն, իրեք ախպերն հ՚իրանց ղոշունի հետ հ՚իրանց էրկու ղուշը, հարամբաշու ձին վե կալած գալիս են հայրենիք:
Խաբարը գնաց թաքավորին, թե հ՚աշկդ լիս ըլի, քու տղեքդ էկան սաղ-սալամաթ. թաքավորը հ՚աշկալիսեք տվուց ժողովրթին, կերան, խմեցին, ուրախացան: Ոսկե քաքուլ տղեն էկավ հ՚իրանց տանը նստեց: Թող դրանք հ՚իրանց տանը մնան մի վախտ[1]:
- ↑ Ժամանակ, (ծանոթ. բանահավաքի):