Արանքը քաշեց մի ժամանակ, արաբին հինգ հազար մանեթ փող տվուց, թե՝ տա՛ր բախշա էն մարթին: Արաբը տարավ, բաշխեց ու էկավ: Իրեք ամսվա մեչը էտ նախրչուն շինեց թուջար[1]. իրեք ամսից ետով արաբին ղրկեց, թե գնա էն իրեք ախչիկը ուզա իմ իրեք տղին:
Արաբը վե կացավ, գնաց թուջարի կուշտը:
— Բա՛րով քեզ, — ասեց:
— Ասսու բարին:
— Խե՛ր ըլի:
Ասեց. — Խեր ա, ասսուն փառք:
— Ի՞նչ ասեմ, թաքավորը ինձ ղրկել ա, որ քու իրեք ախչիկդ ուզեմ հ՚իրա իրեք տղին, ի՞նչ ես ասըմ:
Թուջարը ծիծաղաց ու տխրեց:
Երթըմ կերավ արաբը, ասեց. — Աստված վկա, էկել եմ ուզելու:
Ասեց. — Դուք որ լայաղ արիք, ես էլ տվի ու տվի:
— Դե նշանս վե կա՛լ:
Նշանը դրուց քուրսու վրեն, ախչկերքը էկան հ՚իրանց լայաղ նշանները վե կալան, մենձը՝ մենձինը, միշնեկը՝ միշնեկինը, պուճուրը՝ պուճուրինը:
— Հ՚աշկալիսեք բերեք, խմեն էտ մարթիքը, — ասեց թուջարը:
Քշերը ըտի կացան, քեֆ արին, հ՚առավոտը վե կացան, արաբը գնաց ըլեդ թաքավորի մոտ:
— Է՛, հ՚աշկդ լիս ըլի, որ նշան եմ դրել:
Շատ շնորակալ էլան արաբիցը:
Էն ժամանակը որ գնաց խնամու տանիցը՝ արաբն ասեց թե.— Մայիսի տասնըհնգին պըտի գամ, տանեմ ախչիկ գլուխ[2]:
Էկավ ժամանակը թամամեց, էթալ պըտեն հարսը բերեն. Ոսկի քաքուլ տղեն կանչեց թաքավորին, ասեց. — Որ էթալ պըտես հարսները բերելու, իժդա՞ր ժողովուրթ ես ուզըմ տանես:
Թաքավորն ասեց թե. — Հազարավոր:
Տղեն ասեց. — Դու գիտաս, համա էթալուս էն ճամփի հ՚ախպրիցը մի վերստ հեռու վեր արի, գալուս էլ հեռու վեր արի: Թե որ կշտին վեր գաս, հ՚իմացի, որ քու տղեն չեմ: