Գնաց հասավ դրանց, բարով տվուց, ասեց. — Դուք խի՞ եք կռիվ անըմ:
Դրանք ասեցին, որ մենք իրեքս ախպեր ենք, մեզ ունենք ըսենց իրեք բան, մինը քեչա-քյուլլահ ա, մինը բալնիք ա, մինը դաստախուն ա:
Ասըմ ա. — Սրանց շնորքն ի՞նչ ա, որ դուք կռիվ եք անըմ:
Ասեցին. — Էս քեչա-քյուլլահը դնես գլխիդ հարիր-հազար մարթի միչով էթաս՝ քեզ չեն տենիլ, էս բալնիքը շինած դռան դեմ անես՝ բաց կանի, բացի դեմ անես՝ կշինի: Դաստախունը բաց անես՝ ինչ խնթրվես աստվածանից՝ կկատարի:
Երեք հատ քար Ոսկե քաքուլ տղեն վե կալավ՝ թոլ արուց ձորը, ասեց. — Գնացե՜ք, վե կալեք, դուզ կաննեք, որըղ թեզ գաք՝ քեչա–քյուլլահը կտամ, նրանից հետի էկողին՝ դաստախունը կտամ, վերչի էկողին՝ բալնիքը:
Էտ ղովտեքը գնացին, ձորի միչին կաննեցին:
Ասեց. — Է՛կեք:
Դրանք սկսեցին վազել: Տղեն քեչա-քյուլլահը դրուց գլխին, հեռու կաննեց:
Ղովտի մենձ ախպերը հասավ սարի գլուխը, ասեց. — Քեչա–քյուլլահը իմն ա, տո՛ւր։ Միշնեկն էլ էկավ, պուճուրն էլ էկավ, հըմի կաննել են իրեք ախպերով մասլահաթ են անըմ, թե մեր մատը տարանք՝ մեր հ՚աշկը հանեցինք:
Ասեցին. — Էկեք ըսենց դուզ էթանք, բալքի դիպչենք դրան, քյուլլահը վեր ընկնի, քթնենք:
Դրանք ըտենց վազ տվին, տղեն հ՚իրա ճամփեն բռնեց, գնաց դըբա Չինմաչին: Գնաց, շատ ու քիչը աստված գիտա, մի ձորի միչով մի ճամփա էր էթըմ, մի դըհին քար ա, մի դըհին ծով ա, ըտի նստած ա օխտը ղովտ, հ՚անց կենալու տեղ կա ոչ:
Ղովտերը ասեցին մինը մնին.— Հրես էկավ մեր ավը, վաղուց ա իսանի միս կերել չենք:
Էն Ժամանակը, որ ուշապը դրան երկնքիցը վե բերուց, դրա հ՚իմաստութունը առավ, մեզ պես մի հասարակ մարթ դառավ: Մտածեց, մտածեց, տեհավ որ դաստախունը կարա հ՚իրան ճար անիլ: Բաց արուց դաստախունը, խնթրվեց ասսուն, դրանց ռուզղը[1]
- ↑ Ուտեստ, (ծանոթ. բանանավաքի)։