Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զովտերը էկան նստեցին, կերան, կերան, կշտացան, ասեցին. — Օխտր տարի ա, մենք ըստեղ ենք, ըզդար կիրակուր կերել չինք, ինչ ուզըմ ես, խնթրա, տա՛նք:

Ասեց. — Զատ ուզըմ չեմ, ինձ ճամփա տվեք, ես էթամ Չինմաչին:

Դրանք ճամփա տվին, հ՚իրանց բրթիցն էլ մի քիչ տվին. — Որ նեղն ընկնես՝ տու կրակին, մենք քեզ կհասնենք:

Դա վե կացավ գնաց: Գնաց մի տեղ տեհավ, որ մրչըմները ուզըմ են իրան վրա տան, ուտեն, էլի դաստախունը փռեց, խնթրեց դրանց ռուզղա:

Էտ մրչըմները կերան, կշտացան, ասեցին. — Հա՛մեցեք, արի գնա։

Դրանք էլ հ՚իրանց ղնգիցը[1]տվին, թե նեղ տեղը ընկնես տուր կրակին՝ կհասնենք:

Էլի գնաց, գնաց, գնաց մի տեղ, տեհավ, որ սիպտակ ղշերը ուզըմ են հ՚իրան քաշեն երկինքը, ըլեդ դաստախունը բաց արուց, խնթրվեց ռուզղա, էտ ղշերը կերան կշտացան, հ՚իրանց բմբլիցը տվին դրան ու ասեցին. — Տո՛ւ կրակին, նեղ տեղն ըլես՝ կհասնենք:

Էտ տղեն գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտա, հասավ Չինմաչին քաղաքին: Նա նստեց էն չինարի տակին, որ ուշապի վրիցը տեհել էր։

Գնաց մի պառավի տան էլավ ղոնաղ, մի հինգ-տասն օր ապրեց:

Մի օր պառավին ասեց. — Նանի, գնա՛ թաքավորի ախչիկն ուզա ինձ:

Պառավն ասեց.— Ա տղա, անիլ մի՛, ըլիլ մի , չարի ճամփիցը ետ դառ, թաքավորը քեզ ախչիկ տալ չի, քու գլուխը կկտրի:

Ասեց. — Բան չկա, գնա՛ ուզա:

Պառավը վե կացավ գնաց, խնամաքարի վրին նստեց՝ թաքավորի ծառեն դուս էկավ. — Ի՞նչ ա, — ասեց, — պա՛ռավ:

Ասեց. — Թաքավորի ախչիկը ուզըմ եմ իմ տղին:

Գնաց թաթավորին ասեց. — Նախրչու կնիկը էկել ա, ախչիկդ ուզըմ ա հ՚իրա տղին:

  1. Եղունգ, (ծանոթ. բանահավաքի):