Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. — Չէ՛, ես էն տղի մերն եմ, ի՞նչ ես անըմ, ախըր, թե որ ուզըմ ես իմ տղեն առնես, իրեք հնարն ասա՛, թող իմ տղեն հանի:

Ասեց. – Նա՛նի, առ էս մատանիքս, մեր չինարին տենը՞մ ես, էն չինարին ա, որ ուշապի վրիցր տեհել ա, հ՚առավոտը մի հնարն էն ա՝ որ ըսենց մի շամ[1] գյուլաբ սուի[2] դնիլ պըտի գյխին, նի ըլնի չինարին, թե որ մի կաթ կաթեց՝ գլուխը կկտրի. թող էս մատանիքը դնի էտ գյուլաբի մեչը, լերթ կգա, թող դնի գլխին, նի ըլի: Մինը դա ա. մինն էլ քառասուն ախչիկ սիպտակ շորով քառասուն ձի նի ըլիլ պըտեն, մեր դարբազից դուս գալ պըտեն, հ՚առաչի ձին իմն ա՝ բռնա: Եդի օրը քառասուն սև շորով, քառասուն սև ձիով ըլեդ պըտենք դուս գալ. տասնըչորսը համբրա, տասնըհինգը ես եմ, բռնա:


Հիթսուն մանեթ էլ խալաթ տվուց էտ պառավին, ասեց. — Դե՛ գնա, տղին ասա, մտիցդ քցես ոչ, հա՞:

Պառավն էկավ տուն, տղեն ասեց. – Նա՛նի, ի՞նչ խաբար ես բերել։

Ասեց. – Ասսուն փառք ըլի, լավ ա, — ոնց որ ախչիկր պառավին պատմել էր, ընենց պառավը պատմեց տղին:

Իրեք օրը թամամեց, վե կացավ գնաց։ Դուս գալուն պես ղոշունը չորս դհիցը պատեցին, ասեց. — Ես հո ղաչաղ չեմ, խի՞ եք ըտենց անըմ։

Տարան թաքավորի կուշտը։

Ասեց. — Էկա՞ր։

Ասեց. – Է՛կա:

Քշերով էր, գյուլաբ սուին լցրին ջամը, դրին դրա գլխին, ասեցին.— Նի՚լ չինարին, վե բե, որ մի կաթ կաթա, գլուխդ կկտրենք։

Ջամը դրուց գլխին, թաքավորի ախչըկա տված մատանիքը թաքուն թաթախ արուց մեչը՝ լերթ էլավ, նի ըլավ ծառը։

Կիսին տղեն ասեց. – Բո՞լ ա:

֊— Չէ՛, — ասեց թաքավորը, — պըտես նի՝լլես գլուխը։

Էտ տղեն նի ըլավ գլուխը, էս դըհին, էն դըհին թամաշ արուց, հ՚իրա հոր երկիրը էրևաց, լաց էլավ, արտասունքն էկավ սինու միչին կաթաց:

  1. Բաժակ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Վարդի ջուր, (ծանոթ. բանահավաքի):