Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. – Վե՛ր արի, ջանլա՜թ, սրա գլուխը կտրա։

Վեր էկավ տղեն, երկիրն էր ափսոսըմ դրան՝ խնթրեց թաքավորին, որ աստվածավախ մարթ ունի, բերի, լեզուն տա, տենի ի՞նչ ա դա՝ արտասո՞ւնք ա, թե դյուլաբ սու ա:

Աստվածավախ մարթն էկավ տեհավ ասեց. – Արտասունք ա։

Ասեց. – Բա էս ի՞նչ բան ա:

Ասեց. – Հորս երկիրը տեհա, արտասվեցի՝ իմ արտասունքս ա։

Ազատ արին, տարան պատիվ արին։

Հ՚էքսի օրը քառասուն սիպտակ ձիով ախչկերքը դռնիցը դուս էկան, տղեն վազեց, հ՚առաչի ձին բռնեց, ասեց. – Տանե՜մ, թաքա՛վոր:

Ասեց. — Տա՛ր։

Տղին էլի տարան, պատվեցին:

Հ՚էքսի օրը սև ձիով, սև շորով քառասուն ախչիկ էլի դուս էկան տանից։

Տղեն տասնըչորսը համբրեց, սադ ժողովուրթը ասըմ էր թե՝ Ափսո՜ս, յանղլիշ ընկավ, էլ կարալ չի քթնիլ։ Տասնըհինգը բռնեց, ասեց. – Թաքավոր, տանե՜մ։

Ասեց. — Տա՛ր, քունն ա։

Տարան էտ մարթիքը թաքավորի տանը, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ ախչիկր տվին էտ տղին:

Չէ, էտ տղեն ու էտ ախչիկը հ՚իրար կշտի պտեն քնիլ:

Տղեն թուրը հանեց, դրուց մեշտեղը:

Ախչիկն ասեց. – Խի՞ ես ըտենց անըմ, քա՜նի տդեք են իմ արնովը մկրտվել։

Ասեց. – Ւմ նեղութունը ընչի հըմար ա ըլել, ուզըմ եմ քառասունք պահեմ ներողութուն, թաքավորի ախչիկ։

Ասեց. – Հոժար եմ, պահա՛։

Մի տասն օր մնացին ըտեղ, օրերի մի օրը էտ տղեն մենակ օթախըմը նստած էր, գլխի աղլուխը վեր էր կալել, ոսկի քաքուլը կախ էր էլել, լիսը տվել էր պատերին, անկարծ ախչիկը մտավ նեքսև, որ մտավ նեքսև, կարաց ոչ խոսալ, թողուց ու գնաց դրսև։

Գնաց թաքավորին ասեց. — Թաքավոր, քու տունը քանդվի, փեսեդ մեռել ա, հ՚ա՛րի։

Թաքավորը, թաքուհին, էտ ախչիկը հ՚իրար հետ ընչանք էթալը, տղեն հ՚իրա գլուխը ծածկեց։