Այս էջը սրբագրված է
տղեքն էլ հ՚իրանց նշանածների հետ գնացին ախպոր հ՚առաչը, մնաց էն պուճուր քիրը՝ շլինքը ծուռ գյաղմրմը կաննած:
Ոսկե քաքուլ տղեն էկավ մոտեցավ ախչըկան, ասեց. — Վեր հ՚արի, դու իմ հ՚առաչի բախտն ես, ես քու վիզը ծուռ թողալ չեմ:
Իրեք ախպերով հ՚իրանց նշանածների հետ գնացին պսակվեցին, իսկ Ոսկի քաքուլինը էրկուսն էր։
Օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։
Աստվածանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսն էլ՝ հ՚անգաջ դնողին: