Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամանակով մի թաքավոր կար, ուներ մի հատ տղա, անըմը Ամիր-Շամիր։ Ախչիկ հեչ չուներ: Հ՚ամեն օր լիսը բացվելուն պես թաքուհին ասսուն խնդրում էր, որ մի ախչիկ տա, ինչ ուզում ա ըլի:

Օրերի մեկ օրը թաքավորի կնիկը էրկուֆոքիս էլավ, իննը ամիս, իննը օր, իննը սըհաթ, իննը հրոպպա հ՚անց կացավ, թաքուհին ծունկը տվուց գեննին՝ մի հատ ախչիկ բերուց: Էտ էրեխեն կնքել տվին, անունը դրին՝ Սալբի: Էտ էրեխեն քշերը դառնըմ էր մարթագել, ցերեկը՝ մարթ: Թաքավորը տեհավ, որ հ՚իրա մալը ջարթվըմ ա, սկսեց ղարավուլ բռնիլ, որ տենի էտ ո՞վ ա ուտըմ։

Շատ մարթիկ ղարավուլ բռնեց, կարացին ոչ քթնեն: Օրերի մի օրը թաքավորը ասեց հ՚իրա տղին. — Ա՛յ տղա, ըսօր դու պըտի ղարավուլ քաշես։

Հ՚իրիկունը տղեն վե կացավ, հ՚իրա ալմաստ դանակը ջիբիցը հանեց, մատը կտրեց, աղ ու տախտեղ արուց վրեն, որ կսկծա՝ չթողա քնի, նստեց։ Նստեց, նստեց, նստեց քշերվա կեսը, տեհավ մի եքա մարթագել նի մտավ գոմը, ձին քաշեց, կերավ։ Տղեն նետը քցեց, մարթագելը ձեռը դեմ տվուց, նետը դիպավ ճկըթին, ճկիթը կտրվեց, ընկավ գետին։ Վրա պրծավ եդին, ճկիթը վե կալավ, դրուց ջեբը, ընկավ էտ մարթագելի քամակը. տեհավ, որ ի՜նչ. էս մարթագելը հ՚իրա քիրն ա. լիսադեմին գնաց օրորոցըմը թեք ընկավ ու սկսեց լաց ըլիլ։