Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերը վե կացավ ծիծ տալու, տեհավ ախչկա մատը կտրված ա, դրա հըմար էլ լաց ա ըլըմ: Ասեց. — Կա չկա մեր էս տղեն էկել ա ախչկա մատը կտրել, որ թաքավորին ասի, թե քու տան հարամին քու ախչիկն ա, որ թաքավորը էս ախչկան սըպանի. հ՚աշկը վե չի ունըմ, որ ինձ ախչիկ ունենամ:

Էկավ թաքավորը նստեց հ՚իրա տեղը, կանչեց տղին։

— Ա՜յ տղա, քշերս դու ղարավուլ քաշեցի՞ր։

— Հրաման քե, թաքավոր, գողն էլ քթել եմ։

— Ո՞վ ա:

— Իմ էս պուճուր քիրը, կես քշերին տեհա մարթագել դառավ, էկավ ձին կերավ, նետով տվի՝ ճկիթը կտրվեց, վե կալա դրի ջեբս, ետո ընկա եննուցը, տեհա էկավ, օրորոցը մտավ. Հրե՛ս ընէլ ճկիթը:

Թաքավորը զարմացավ, ասեց. — Ըտենց բա՞ն կըլի, հ՚արի էթանք տենենք։

Էկան տեհան, որ ախչկա ճկիթը կտրված ա, լալիս ա:

Մերը գոռաց, գոչաց. — Ես եմ՝ էս մի էրեխեն, ինձ սըպանա, սրան ձեռը մի տա, տղեն սուտ ա ասըմ, մախսուս ա էկել մատը կտրել։

Նազիր, վազիր էկան էրեխուն տեհան, գնացին դատ անելու։

Թաքավորն ասեց. — Նազի՛ր, վազի՛ր, կարելի՞ ա, որ մեկ ամսական էրեխան մարթագել դառնա, ձի ուտի։

Ասին. – Կարելի ա։

Տղեն հ՚առաչ էկավ, ասեց. — Որ ըտենց ա, թաքավոր, յա էտ ախչիկը պըտի սըպանես, յա ես գլուխս կառնեմ կէթամ։

— Էթում ես՝ գնա՛, ես իմ էրեխեն սըպանիլ չեմ:

Տղեն նի մտավ գոմը, հ՚իրան ձին վե կալավ, նի էլավ գնաց։

Շատ գնաց, քիչ գնաց՝ աստված էր գիտում, գնաց հասավ մի մեշի: Տեհավ մի պառավ կնիկ ցախ ա թոփ անըմ։

— Բարի՛ աջողըմ, — ասեց, – նանի՛։

— Ասսու բարին, հազար բարի: Բա էտ ո՞ւր ես էթըմ։

— Ես էլ գիտում չեմ։

֊— Դե որ ըտենց ա, հ՚արի էթանք մեր տունը ղոնաղ:

Տղեն գնաց պառավի տունը ղոնաղ, նստացրուց հաց ուտացրուց, հարց ու փորց արուց, հ՚իմացավ հ՚ամեն բան, հ՚իրիկնապահին պառավը ասեց տղին. — Ա յ տղա, հ՚արի ես քեզ տանեմ պահեմ, տենենք ինչ դուս կգա,