թե չէ հ՚իրիկվան իմ մարթը Քոռ դևն ա, կգա՝ քեզ կվնասի:
Պառավը տղին տարավ, մի տեղ պահեց։
Հ՚իրիկունը մարթն էկավ, ոչխարը բերուց, համբրեց, տեղավորեց։ Էկավ նստեց, ասեց. — Ըստեղից իսանի ֆոտ ա գալի, էս ի՞նչ ֆոտ ա։
— Այ մարթ, — ասեց պառավը, — մենք իսան ենք ու կանք, ֆոտը մեզնից կգա։
— Չէ՜, կնիկ, ղարիբ իսանի ֆոտ ա գալի:
Կնիկը ծածկեց հ՚ամեն բան։
Քշերը նի մտան հ՚իրար կուշտ, պառավն ասեց Քոռ դևին. — Ա՛յ մարթ, էն տարվա տղեն որ բերել ի, մի՜տդ ա՞, որ ասում ի՝ մեռել ա՜։
— Ի՞նչ տղա, ա՛յ կնիկ։
— Էն տղեն, որ բերի, քա՛, միտդ չի՞։
— Միտս ա, ախա՛ր էն մեռավ։
— Չէ՛, չէ՛, մեռնողը իմ տղեն չէր, է՛ն քթել ի ես, իմ տղեն տվել ի իմ քվորը՝ պահել էր, հիմի բերել ա, մի տենես՝ ինչ թավուր տղա ա դառել։
— Հա՛, ըդդար լավ տղա ա դառել, որ գովում ես, մի կանչի տենենք։
— Քնած ա, թող մնա, հ՚առավոտենց կտենես:
Հ՚առավոտը լիսը բացվեց, պառավը գնաց տղին բերուց. Քոռ դևը տեհավ որ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, տղա՝ մի ազիզ տղա։
Ասեց. — Ո՞ւմ տղեն ես, ադա ջան։
Ասեց. – Քու տղեն եմ, ո՞ւմ տղեն եմ։
Ասեց. — Հաստա՞տ, բա հ՚արի մի թշերդ պաչեմ։
Քոռ դևը շատ հ՚ուրախացավ, խտտեց տղին, հ՚աշկերը, հ՚էրեսը պաչեց։
— Է՜, բալա ջա՛ն, ես ծերացել եմ, հ՚արի էթանք ոչխարը համբրեմ, տամ քեզ, ոտիդ մեռնեմ, դու տար արածացրու։
— Էթա՛նք։
Քոռ դևը ոչխարը համբրեց, տվուց տղին ասեց. — Էս իրեք սարը կտանես կարածացնես, համա էն դիհը տանիլ չես։
— Ընչի՞ հըմար, ափու։